Արմինֆո. «Արմենիա» ավիաընկերույթունն սկսում է դեպի Լիբանան ավիատոմսերի վաճառքը: Մայիսից կբացվի ուղղոթյունը դեպի Լոնդոն, իսկ մինչև ամառ ընկերոյթունը խոստանում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Սալոնիկ, Բարսելոնա և Բրյուսել: Հունվարի 31-ին այս մասին Երևանում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է «Արմենիա» ավիաընկերության ղեկավարի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Երևանում:
Դեպի Լիբանան նոր ուղղությունը կմեկնարկի ապրիլի 3-ից: Չվերթը կիրականացվի Boing ինքնաթիռներով, շաբաթական երկու անգամ: Թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 25 րոպե, իսկ տոմսի արժեքը` 170 եվրո: «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ստացվել են և այսօր կամ վաղը նախատեսում ենք սկսել տոմսերի վաճառքը դեպի Լիբանան», -հայտարարել է Գևորգ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ինչի մասին ավիաընկերությունը հայտարարել էր դեռ 2016-ի մարտին, ըստ Խաչատրյանի, եթե չլինի ֆորս-մաժորային իրավիճակ, ապա մայիսից ընկերությունը կսկսի թռիչքները դեպի Լոնդոն, որը կիրականացվի վրացական Georgian Airways ընկերության հետ համատեղ,մ այսինքն` Երևան-Թբիլիսի-Լոնդոն չվերթով:
Ընկերությունը մարտից նախատեսում է կանոնավոր չվերթներ դեպի Թեհրան: Մայիսի վերջին, հաշվի առնելով սեզոնային պահանջարկը, չվերթներ են նախատեսում դեպի Սալոնիկ, Բարսելոնա և Բրյուսել: Համապատասխան լիցենզիաներն արդեն կան: Ժամանակավորապես դադարեցվել է չվերթներ դեպի Մոսկվա, քանի որ այդ ուղղոթյամբ ստեղծվել է մեծ մրցակցություն: «Եվ այն, որ այսօր ռուսական ավիաընկերությունները Երևան են թռչում 100 դոլարով, մեզ անմրցունակ է դարձնում շուկայում", - պարզաբանել է «Արմենիա» ընկերութւյան ներկայացուցիչը: