Արմինֆո. Հայաստանում 2016 թվականին ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը կրճատվել է 2.1%, մինչև 29011 տոննա, նախորդ տարվա 1.4% աճի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն դեկտեմբերին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն ավելացել է 18.4%, մինչև 2801 տոննա:
Ալյումինե գլանվածքների արտադրության ծավալը 2016-ին կազմել է 5.6 տոննա, ինչը 47.7% ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, նախորդ տարվա 45.7% աճի համեմատ:
Նշենք, որ 2015 թվականին, ըստ վիճակագրության, Հայաստանում արտադրվել է 29.6 հազար տոննա ալյումինե փայլաթիթեղ, տարեկան աճը`1,4%: Ըստ Հայաստանի Մաքսային ծառայության տվյալների, 2015 թվականին Հայստանում 1.9% նվազել է փայլաթիթեղի արտահանումը, մինչև 29.4 հազար տոննա (2014-ի աճը`10,9%), ընդ որում, 17.7% ավելացել են փայլաթիթեղի ներմուծման ծավալները է, մինչև 1,1 հազար տոննա (2014-ի աճը`11,3%): Գնային առումով, փայլաթիթեղի ներմուծումը նվազել է 6.7%, մինչև $ 4,8 մլն., ինչը մեծ հաշվով պայմանավորված է մետաղների ցածր գներով համաշխարհային շուկաներում 2015 թվականի վերջին: Նմանատիպ պատկեր է դիտվում նաև արտահանման գծով, քանի որ մետաղների իրացման հասույթը նվազել է 6,4%, մինչև $ 82,8 մլն: Հայկական ալյումինե փայլաթիթեղը հիմնականում արտահանվում է ԱՄՆ – 43%, Գերմանիա – 22.6% և Լեհաստան – 15.6%, ինչպես նաև Նիդեռլանդներ, Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իսրայել և Իսպանիա:
RUB | 4.90 | 0.00 |
USD | 381.20 | -0.04 |
EUR | 444.44 | 2.01 |
GBP | 506.23 | 3.26 |
CAD | 273.34 | 1.16 |
JPY | 24.52 | 0.09 |
CNY | 53.96 | 0.03 |
CHF | 476.02 | 2.43 |

