Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017 12:58
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Գյուղատնտեսությունում պետության օգնությունը պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա

ՀՀ վարչապետ. Գյուղատնտեսությունում պետության օգնությունը պետք է  մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է մարզը բնութագրող հիմնական ցուցանիշերը, զարգացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող մի շարք ծրագրեր՝ մարզում տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով: Մարզպետը, մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին ակտիվ իրականացվում են ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ կաթիլային եղանակով ոռոգվող այգիների ստեղծման աշխատանքներ: Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ նա տեղեկացրել է, որ նախատեսում են օպտիմալացում կրթության և առողջապահության ոլորտներում: Մասնավորապես, կրճատման ենթակա կլինեն մանկավարժական և վարչական կազմի 90 հաստիք, ինչի արդյունքում կտնտեսվի 60 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի առողջապահական հաստատությունների օպտիմալացման շրջանակում նախատեսվում է 50 հաստիքի կրճատում, կտնտեսվի 44 մլն ՀՀ դրամ: Մարզպետը նաև ներկայացրել է 2017 թ. ծրագրերը մի շարք համայնքներում՝ արևային էներգիայի արտադրության կայանների և նոր ջերմոցային տնտեսության հիմնում, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնում, զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացում և այլ ծրագրեր:

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է քննարկումը կառուցել ըստ ոլորտների կատարված աշխատանքների, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի, ինչպես նաև բիզնես միջավայրի զարգացման և ներդրումների ներգրավման հարցերի շուրջ: Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գործարարության խթանման ոլորտների պատասխանատուները ներկայացրել են նշված բնագավառների ընթացիկ վիճակագրությունը և զարգացման ծրագրերը: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն անդրադարձել է վարելահողերի նպատակային օգտագործման հարցին՝ նշելով, որ այն ցածր մակարդակ ունի, տվյալներ ներկայացրել գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների, կոոպերատիվների թվաքանակի վերաբերյալ: Վարչապետն առաջարկել է ներկայացնել Կոտայքի մարզի գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր, որը կներառի խելոք գյուղատնտեսության զարգացմանը, մշակովի ցանքատարածությունների ավելացմանը, ոլորտի մեխանիզացիային ուղղված կոնկրետ քայլեր: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ կա՞ հաշվարկ, թե որքան է կազմում մարզում գյուղատնտեսության մեխանիզացիայի ծառայությունների ընդհանուր ծավալը և արժեքը: Ոլորտի պատասխանատուի գնահատմամբ՝ այն մոտավորապես կազմում է 300 մլն ՀՀ դրամ: Խոսելով ոլորտի մեխանիզացիայի մասին՝ վարչապետն առաջարկել է մշակել լիզինգով գյուղտեխնիկայի ձեռքբերման հստակ ծրագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ծառայությունների արդյունավետությունը, ոլորտի արտադրողականությունը: Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ տրամաբանությամբ ծրագիր ներկայացնելու դեպքում կառավարությունը պատրաստ է համապատասխան աջակցություն տրամադրել:

Վարչապետը ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում ծրագրերն ուղղվելու են այն նախաձեռնություններին, որոնք ունեն տրամաբանություն, նվազեցնելու են ծախսերը, ավելացնելու եկամտաբերությունը: «Գյուղատնտեսությունը բիզնես է: Մեզ մոտ արմատացած է միտքը, որ եթե գյուղատնտեսությունը չսուբսիդավորենք, այն չի զարգանա: Մենք անպայման պետք է օգնենք գյուղատնտեսությանը, բայց օգնենք հեռանկար ունեցող ծրագրերին, որովհետև, օրինակ, տարեցտարի ցորենի ցանքատարածությունները մեծանում են, ոչ գյուղացին է գոհ, ոչ պետությունը, իսկ սուբսիդավորման գումարն անընդհատ մեծանում է, պետության վրա բեռը՝ ավելանում, ոչ գյուղացու մոտ է որակը փոխվում, ոչ մեզ մոտ: Այդպես որ շարունակենք, ո՞ւր ենք գնալու: Հենց զգանք մեր վերջնական նպատակը ո՞րն է, որտե՞ղ կարող ենք գումար ներդնել և այն հետ բերել, որտե՞ղ պետք է ուղղակի սուբսիդավորել՝ ակնկալելով մուլտիպլիկատիվ էֆեկտ, քայլ առ քայլ առաջ կգնանք: Եկեք փորձենք որակը փոխել, հասկանալ՝ ինչն է ճիշտ, գյուղացուն, ֆերմերին ուղղորդենք և կրթենքե,- ասել է Կարեն Կարապետյանը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուից վարչապետը հետաքրքրվել է բժշկական հաստատությունների աշխատանքի, կառավարման արդյունավետության մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ. «Պետք է այնպես անել, որպեսզի որպես պացիենտ ես ընտրեմ այն կլինիկան, թե որտեղ պետք է բուժվեմ, ոչ թե շտապօգնությունն անկախ իմ կամքից տեղափոխի այլ բուժհաստատությունե: Վարչապետը կարևորել է մարզի բուժհիմնարկների կառավարման գործում մասնավոր կառավարիչների ներգրավումը: «Եթե մասնավորը գա՝ ավելի լավ, ավելի էֆեկտիվ է կառավարելու, փող է դնելու, վերանորոգում է իրականացնելու: Եթե մասնավորն ավելի լավ պայման չի առաջարկելու, քան դուք այսօր ունեք, մի հանձնեք մասնավորին, բայց միշտ մրցակցային իրավիճակը ապահովեք:Ակնհայտ է, որ մրցակցային պայմանների ստեղծումն է բժշկության զարգացումը: Ոլորտում ստվերը շատ է, այն պետք է բերել լեգալ դաշտե,- ասել է Կարեն Կարապետյանը՝ մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուին հորդորելով կտրուկ մեծացնել 2017 թ. համար վճարովի ծառայությունների պլանը:

Վարչապետն անդրադարձել է նաև կրթական համակարգի բարեփոխման հարցին՝ կարևորելով ոլորտում թե կադրային, թե շենքային օպտիմալացումը: «Մենք ունենք համայնքներ, որտեղ դպրոցները թերբեռնված են, հաստատուն ծախսերը շատ են: Այդ դպրոցները միավորելով և հաստատուն ծախսը կնվազեցնենք, և ձեր տնտեսած միջոցների հաշվին այն համայնքներում, որտեղ ուսուցիչ չի գնում, վարձավճարի համակարգը որոշակի բոնուս կունենա: Այն միջոցները, որոնք արդյունավետ կառավարման մեջ տնտեսում եք, մի մասն ուղղեք այդ նպատակինե, - նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նաև մարզում բիզնես միջավայրի ընդհանուր վիճակի, ձեռնարկությունների քանակի, գործունեության ոլորտների, զբաղվածության մակարդակի, ընթացիկ և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները ներկայացրել են զարգացմանը վերաբերող առաջարկություններ: Աբովյանի քաղաքապետը, մասնավորապես, առանձնացրել է Աբովյանը խելացի քաղաք և ՏՏ ոլորտում ազատականացված գոտի դարձնելու ծրագրերը, որոնք այժմ մշակվում են և համապատասխան ընթացակարգերից հետո կներկայացվեն կառավարություն: Ողջունելով գաղափարը՝ վարչապետը կարևորել է Աբովյանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը և թվայնացումը, ինչպես նաև քաղաքի ենթակառուցվածքների կառավարման գործում մասնավոր հատվածի ներգրավումը: Իսկ Ծաղկաձորի քաղաքապետը ներկայացրել է համայնքի զարգացման ծրագիրը, որի նպատակը զբոսաշրջության ու հյուրանոցային բիզնեսի խթանումն է: Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ասիական զարգացման բանկի կողմից 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում Ծաղկաձորում կստեղծվի ժամանցի կենտրոն:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք վերաբերում են արևային կայանների և ջերմոցների ստեղծմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, կաշվե իրերի արտադրության հիմնմանը, ինտենսիվ կաթիլային համակարգով ոռոգվող այգիների ստեղծմանը, արդեն գործող բիզնեսների ընդլայնմանը և այլն: Կարեն Կարապետյանը ողջունել է հնչած գաղափարները՝ առաջարկելով դրանք ձևակերպել բիզնես տրամաբանությամբ և ներկայացնել կառավարության քննարկմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՓաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվինՀայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարարԵվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
Հայաստանի խորհրդարանը Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժինՓաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացիԱշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
Հայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներըՀայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները
Հայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանըՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը
Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համարՀայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար
Նարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-իՆարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-ի
Հայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունըՀայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունը
ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համարԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետՎասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումՄիջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվիՀայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքըՍեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունըՀայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանըՀայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններըViva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերիցԿալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ովՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերըՀայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումՀայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխԳազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան  3,9%-ովՀետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանում տրանսպորտային Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերըՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո ԶարկոնենՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն
ՀՀ նախագահ. Հայաստանը ստիպված է ռեսուրսներ ուղղել իր պետական պարտքի սպասարկմանը՝ հումանիտար կարիքները ֆինանսավորելու փոխարենՀՀ նախագահ. Հայաստանը ստիպված է ռեսուրսներ ուղղել իր պետական պարտքի սպասարկմանը՝ հումանիտար կարիքները ֆինանսավորելու փոխարեն
Կառավարությունը գնում է Կառավարությունը գնում է "Հայաստանի էլեկտրացանցերի" խլման՝ խախտելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքները. իրավագետ
Հայաստանի նախագահն Իսպանիայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցելՀայաստանի նախագահն Իսպանիայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել
Զբոսաշրջության կոմիտեն և ՀԿԵ-ն միավորում են ջանքերը զբոսաշրջության զարգացման համարԶբոսաշրջության կոմիտեն և ՀԿԵ-ն միավորում են ջանքերը զբոսաշրջության զարգացման համար
Հարցը ՀԷՑ-ը չէ. Հայաստանում ընթանում է պոպուլիզմի և տգիտության համակարգային ինստիտուցիոնալացում. Դավիթ ԱնանյանՀարցը ՀԷՑ-ը չէ. Հայաստանում ընթանում է պոպուլիզմի և տգիտության համակարգային ինստիտուցիոնալացում. Դավիթ Անանյան
«Տաշիր» ԸԽ նախագահի ընտանիքը ներդրումային վեճ է սկսում Հայաստանի Հանրապետության հետ՝ ՀԷՑ-ի հարցով«Տաշիր» ԸԽ նախագահի ընտանիքը ներդրումային վեճ է սկսում Հայաստանի Հանրապետության հետ՝ ՀԷՑ-ի հարցով
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տրանսպորտային համագործակցության զարգացումըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տրանսպորտային համագործակցության զարգացումը
Փորձագետ. Հայկական բիզնեսին խանգարում է աճի համար պայմանների պակասըՓորձագետ. Հայկական բիզնեսին խանգարում է աճի համար պայմանների պակասը
Արտահանման աճն՝ առանց բազայի էֆեկտը հաշվի առնելու, այնքան ցածր է, որ վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին․«Լույս» հիմնադրամԱրտահանման աճն՝ առանց բազայի էֆեկտը հաշվի առնելու, այնքան ցածր է, որ վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին․«Լույս» հիմնադրամ
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներինԷկոնոմիկայի նախարար. Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին
Տնտեսագետ. Հայաստանում կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, սակայն նրանց ներգրավվածությունը մնում է ցածրՏնտեսագետ. Հայաստանում կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, սակայն նրանց ներգրավվածությունը մնում է ցածր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
04.07.2025
RUB4.88-0.01
USD384.26-0.20
EUR452.58-0.89
GBP524.44-0.77
CAD282.69-0.27
JPY26.62-0.11
CNY53.65-0.04
CHF484.14-0.98