
Արմինֆո. ՎՏԲ – Հայաստան Բանկը 2016 թվականի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջեին վճարելով մոտ 3.4 մլրդ դրամ: Բանկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 29-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016 թվականի գործունեության արդյունքների մասին հրապարակված տվյալներից:
Աղբյուրի համաձայն, 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերը: Ընդհանուր առմամբ, 1000 խոշորագույն հարկատուներն 2016 թվականին պետական բյուջեին վճարել են մոտ 34.4 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ 2015 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի առևտրային բանկերի շարքում նույնպես 2-րդն էր, պետբյուջեին վճարելով 4.4 մլրդ.դրամ, այդ թվում` 3.8 մլրդ.դրամի շահութահարկ և եկամտահարկ: Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում այն ժամանակ ՎՏԲ-Հայաստան Բանկը 24-րդ տեղում էր:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը (67) ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի մարզերում:
RUB | 4.71 | 0.01 |
USD | 382.01 | 0.29 |
EUR | 442.44 | -0.16 |
GBP | 502.30 | 0.26 |
CAD | 272.18 | 0.13 |
JPY | 24.58 | -0.07 |
CNY | 53.72 | 0.01 |
CHF | 479.19 | -0.54 |

