Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017 19:54
Ալինա Հովհաննիսյան

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանչվել է 2016 թվականի «Բորսայի լավագույն անդամ» պետական պարտատոմսերի շուկայում

Արմինֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հաղթողների անունները` տարբեր անվանակարգերում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 2016թ.-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է «Բորսայի լավագույն անդամ» պետական պարտատոմսերի շուկայում: Ի դեպ, յոթ տարի անընդմեջ անցկացվող մրցանկաբաշխության շրջանակներում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ այս անվանակարգում լավագույնն է ճանաչվում  արդեն 6-րդ անգամ:

Նշենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայություններ, ինչպես նաև  2007թ.-ից  հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում:  2016թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի  հարթակում բանկի կողմից իրականացվել է  27 մլրդ  124 մլն 28 հազար դրամ ընդհանուր ծավալով առքուվաճառի գործարք, ինչը կազմել է բորսայի գործարքների ընդհանուր ծավալի 58,80%-ը:  

Նշենք նաև, որ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: