Արմինֆո. Ռուսաստանը կարող է 5 տարվա ընթացքում առնվազն 10 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ մատակարարել Հայաստանին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը:
«Խոսքը վերաբերում է 5 տարվա ընթացքում առնվազն10 ինքնաթիռի մատակարարման մասին: Կսկսենք 2-4 ինքնաթիռից: Եթե այս տարի ձևավորենք հասկանալի ծրագիր, գտնենք դրա համար լուծումներ, այդ թվում՝ աղբյուրների առումով, ապա արտադրական ցիկլը հաշվի առնելով՝ լավագույն դեպքում մատակարարումը կիրականացվի արդեն 2018 թ. վերջում- 2019 թ. սկզբում: Կարծում եմ՜ ավելի իրատեսական է 2019 թվականը», - ասել է Մանտուրովը:
Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն ստացել է SSJ-100 ինքնաթիռներ, սակայն ստիպված է եղել դրանցից հրաժարվել: «Արմավիան» (2013 թվականին սնանկացած ազգային փոխադրողը) երկրորդ Sukhoi Superjet-100 ինքնաթիռի գնումից հրաժարվելը հաստատել էր 2012 թվականի հուլիսին: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտարարել է, որ «Արմավիանե երկրորդ Sukhoi Superjet-100-ից հրաժարվել է ընկերության ֆինանսական խնիրների առնչությամբ: 2012 թվականի օգոստոսին ընկերությունը վերադարձրել էր նաև առաջին ինքնաթիռը:
Առաջին Sukhoi Superjet-100-ը հայկական ընկերությանն էր հանձնվել 2011 թվականի ապրիլին: Մեկ տարի անց Միավորված ավիաշինական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը հաղորդել էր, որ մեկ տարի շահագործման ընթացքում հայկական SSJ-100 իրականացրել էր շուրջ 2 հազար ժամ թռիչք, ինչը շատ լավ արյունք է նոր ինքնաթիռի համար: Ինքնաթիռների վաճառքի շուրջ բանակցություններ սկսելու մասին Մանտուրովը հայտարարել էր անցած տարվա նոյեմբերի վերջին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |