Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2017 17:04
Էմմանուիլ Մկրտչյան

Armenian Card-ն ընդլանում է մատուցվող ծառայությունների շրջանակը

Armenian Card-ն ընդլանում է մատուցվող ծառայությունների շրջանակը

Արմինֆո. Հայաստանի բանկային քարտերի շուկայի 2016 թվականի վերլուծությունը ցուցանշում է անկանխիկ վճարների և, հատկապես, ինտերնետ-առևտրի գործարքների զգալի, կարելի է ասել, աննախադեպ աճ: Ազգային միասնական վճարային համակարգի`Armenian Card-ի երկար տարիների գործունեության ընթացքում առաջին անգամ օնլայն բանկինգի և անկանխիկ այլ գործարքների ոլորտը ստացավ զարգացման նոր, ազդեցիկ իմպուլս: Հետևելով համաշխարհային թրենդին՝ բանկային քարտերի քարտապանները, որոնց թիվն արդեն հասնում է 1.5 միլիոնի, ավելի հաճախ են օգտվում ինտերնետային առևտրի առավելություններից, գնելով մատչելի և որակյալ ապրանքներ համաշխարհային և տեղական օնյալն խանութներից, սնունդը պատվիրելով տուն, հարմարավետ և անվտանգ վճարելով կապի ծառայությունների դիմաց, կատարելով կոմունալ և բանկային այլ վճարներ: Սա հենց այն դեպքն է, որն ընդունված է անվանել սահուն և բնական անցում՝ քանակական հագեցվածությունից նոր և արդյունավետ որակի: Իրագործվածի մեծ մասը հնարավոր դարձավ շուկայի զարգացման վեկտորի ճիշտ գնահատման, ինչպես նաև առևտրային բանկերի ու նրանց ընդհանուր զավակի` Armenian Card-ի «ուշիմության» շնորհիվ: Այն մասին, թե ինչպիսին էր 2016 թվականը Armenian Card-ի համար, ինչ նախագծեր են իրականացվել և ինչպիսին են ապագայի պլանները, ԱրմԻնֆո գործակալության թղթակցին պատմում է Armenian Card ընկերության գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը:

 

Իմ կարծիքով, Ազգային վճարային համակարգը  ստույգ որսաց բանկային պլաստիկի շուկայի զարգացման վեկտորը, հատուկ ուշադրություն հատկացնելով ինչպես հարթակի զարգացման հարցերին՝ տեխնոլոգիական բազային, որի վրա շուկայի մասնակիցները կառուցում են իրենց ծառայությունների համալիրը, այնպես էլ անվտանգության հարցերին: Այս առումով ինչպե՞ս եք գնահատում անցյալ տարին:

 

2013 թվականին նոր տեխնոլոգիական հարթակ անցնելուց հետո մենք հետևողականորեն զարգացնում էինք համակարգի հնարավորությունները երկու հիմնական ուղղությամբ.  ինտերնետային առևտրի հնարավորությունների ընդարձակմանև վճարումների անվտանգության ապահովման՝ ներդնելով ինտերնետ միջավայրում քարտերով վճարումների ժամանակակից 3D Secure տեխնոլոգիան: Այդ տեխնոլոգիայի շրջանակներում՝ վիրտուալ միջավայրում քարտով յուրաքանչյուր գործարքի իրականացման համար պահանջվում է քարտապանի հաստատումը, ինչը  առավելագույնս նվազեցնում է զեղծարարության վտանգը: Այսպիսով, դեպի նոր ծրագրային ապահովում, նոր հարթակ և անվտանգության բարձր մակարդակ ապահովող տեխնոլոգիաներ անցումը խթանեց ինչպես բանկերի՝ որպես շուկայի մասնակիցներ, այնպես էլ քարտապանների ակտիվությունը, ինչի շնորհիվ՝ անցյալ տարվա տվյալներով,  մենք առաջին անգամ ունեցանք այսքան բարձր աճ ինչպես առցանց վճարների ծավալների, այնպես էլ քանակի առումով: 3D Secure տեխնոլոգիայի ներդրմանը զուգահեռ ներդրվեցին ֆունկցիոնալներ, որոնք կոչված են բարձրացնել վճարային քարտերի օգտագործման հարմարավետությունը վճարային հավելվածներում/կայքերում: Օրինակ՝ այսպես կոչված ռեկուրենտային բաժանորդագրային վճարները կամ «ավտոմատ վճարները», որոնք ապահովում են բանկային քարտերից գումարների պարբերական դուրս գրումը՝ առանց վճարողի : Դրանք հնարավորություն են տալիս պարբերաբար դուրս գրել գումարները բանկային քարտից՝ չպահանջելով  քարտի տվյալների կրկին մուտքագրումը և նույնիսկ քարտապանի մասնակցությունը: Համաձայնվեք,  որ դա շատ հարմար է նաև կայքերում բջջային հավելվածներից օգտվելու ժամանակ:

 

Փաստորեն, ԱրՔա-ում Դուք սպասո՞ւմ և պատրաստվո՞ւմ էիք ինտերնետ վճարների «բումի» մեկնարկին:

 

Անշուշտ, մենք դրան շատ լուրջ էինք պատրաստվում՝ հասկանալով, թե մեզնից ինչ կպահանջի շուկան և մասնակիցները: Մենք ներդրեցինք համապատասխան բարձր տեխնոլոգիական հարթակ՝ անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխան մակարդակով: Կարծում եմ, որ այդ խնդիրները լուծեցինք հաջողությամբ: Իսկ բանկերն այդ հիմքի վրա սկսեցին առաջարկել սեփական պրոդուկտները ինչպես քարտապաններին, այնպես էլ ինտերնետ վաճառակետերին: Հետևաբար, այն մտահղացումները, որոնց իրականացմանը ձեռնամուխ եղանք 2013 թվականին, սկսեցին տալ արդյունքներ: Բնականաբար, մենք մտադիր չենք բավարարվել ձեռքբերվածով, մենք տեսնում ենք, թե որ ուղղությամբ է ընթանում շուկան և արդեն հայտարարել ենք 2017 թվականին բջջային հեռախոսների միջոցով իրականացվող անհպում վճարների նոր նախագծի իրականացման մասին:

 

Հետևելով պլաստիկից հրաժարվելուն ուղղված համաշխարհային միտումներին, կարելի է ենթադրել, որ շուտով պլաստիկը կդառնա ավելորդ: Օրինակ, Ռուսաստանի Խնայբանկը հրապարակել է իր կանխատեսումն այն մասին, որ բառացիորեն 5 տարուց վճարների կեսից ավելին կիրականացվի առանց բանկային պլաստիկի օգնության՝ սմարթֆոնի համապատասխան հավելվածիմիջոցով

 

Վերացարկվելով «պլաստիկ» կամ «քարտ» հասկացություններից՝  մենք, իրականում, մարդկանց առաջարկում ենք վճարումնների  հարմարավետ, արագ և անվտանգ միջոց: Այո, մոտ 60 տարի առաջ բանկային քարտը դարձավ հեղափոխական տեխնոլոգիա, թույլ տալով հրաժարվել չեկային գրքույկներից: Սկզբում դա պարզապես էմբոսացված պլաստիկ էր, այնուհետև հայտնվեց մագնիսական ժապավենը, որից հետո՝ չիպային տեխնոլոգիաները: Այժմ արդեն կան անհպում չիպեր: Վերջերս տեխնոլոգիաներն արագ են փոխարինում միմյանց: Հայաստանում դեռ կատարվում են գործարքներ մագնիսական ժապավենով քարտերով, սակայն արդեն գործում են նաև անհպում չիպային քարտեր: Անհպում վճարների հնարավորությունը հանգեցրեք նաև համապատասխան գործիքակազմերի զարգացմանը:  Սկզբում, քարտերի հետ զուգահեռ՝ օգտագործվում էին  զանազան թևնոցներ, կախոցներ, ժամացույցներ և այլն, սակայն սմարթֆոնի նման հզոր գործիքի ի հայտ գալով, ամեն ինչ նորից սկսեց փոխվել, ես կասեի նույնիսկ՝ կերպափոխվել նոր երևույթի: Այսօր մեզնից շատերն իրենց ակտիվ կյանքը չեն պատկերացնում առանց սմարթֆոնիորև և՛ հեռախոս է, և՛ նոթատետր, այն ապահովում է ինտերնետի և էլեկտրոնային փոստի, և, անշուշտ՝ սոցցանցերի մշտական հասանելիոթյունը: Սմարթֆոնները դառնում են նաև վճարման գործիք՝ որոշակի ծրագրային հավելվածների օգնությամբ: Զարգացած երկրներում սմարթֆոնների բջջային հավելվածների կիրառումն արդեն դարձել է առօրյա:

 

Մեր բանկերը նման ծառայություններ դեռ չեն տրամադրում և, որքանով տեղյակ եմ, երկրում դեռ չկան դրա ներդրման ինրֆրակառույցներ:

 

Անհպում վճարների ինֆրակառույցն արդեն մշակվում է: 2015 թվականի հուլիսից մեր ցանցի բանկերից մեկն սկսել է թողարկել և սպասարկել VISA PayWave անհպում քարտերը: 2016 թվականից ցանցում սկսեցին ընդունել MasterCard PayPass անհպում քարտերը, իսկ այս տարի մեր բանկերից մեկը նախատեսում է այդպիսի քարտերի թողարկում: Armenian Card-ն ապահովում է այդ նախագծերի տեխնոլոգիական աջակցությունը: Շարունակելով «Անհպում» թեման, նշեմ նաև, որ ներկայումս աշխատում ենք Android սմարթֆոնների համար հավելվածնի ներդրման ուղղությամբ: Մինչև տարեվերջ նախատեսում ենք իրականացնել նախագիծը: Դա կլինի Հայաստանում վճարային տեխնոլոգիաների նոր բեկում, և կարծում եմ, որ թե քարտապանները, և թե վաճառակետերը կգնահատեն այդ ֆունկցիոնալի հարմարավետությունը: Դա յուրատեսակ այլընտրանք կլինի Apple Pay կամ Samsung Pay համակարգերին, որոնք ներկայումս Հայաստանը չեն դիտարկում որպես նոր շուկա: Այնուամենայնիվ, բաց հարթակ տրամադրում է միայն Android-ը, և մենք դրա վրա կաշխատենք մեր ծրագրային ապահովման մատակարարի հետ: Տարեվերջին, հուսով եմ, մենք կտրամադրենք շարժական վճարումների իրականացման տեխնոլոգիական հնարավորությունն Armenian Card-ի շրջանակներում թողարկվող VISA և MasterCard քարտերի համար: Ընդ որում, բոլոր տերմինալները, որոնք կարող են իրականացնել անհպում վճարներ, իսկ դրանք գնալով շատանում են, ըստ էության կարող են սպասարկել այդ հավելվածը: Կարծում եմ, որ 2-3 տարուց այդ տեխնոլոգիային կընտելանան նաև մեզ մոտ և այն կդառնա առօրյա: Օրինակ, Ռուսաստանում այսօր կան հսկայական թվով ցանցային ճաշարաններ, սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, որտեղ հաջողությամբ գործում են այդ տերմինալները: Դրանք լայնորեն կիրառվում են նաև Մոսկվայի մետրոպոլիտենում: Տերմինալները հիմնականում նախատեսված են փոքր գումարների՝ մինչև 20-25 ԱՄՆ դոլար, մեծ հաճախականությամբ վճարներ ապահովելու համար, որտեղ կարևորը գործարքների արագությունն է: Մինչև նշված շեմը գործարքները կարող են չպահանջել PIN կոդի մուտքագրում:

 

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ եթե մեր բանկային համակարգն այնքան էլ ետ չի մնում համաշխարհային թրենդներից և ընթանումէ ժամանակի ոգով, ապա նման գնահատական չի կարելի տալ վաճառակետերին,, որոնք սպասարկում են քարտային ինֆրակառույցները: Առաջինը, քարտերն ընդունվում են ոչ ամենուր, երկրորդը. ստեղծվում է տպավորություն, որ քարտերն ընդունում են չուզենալով, իսկ հաճախ խանգարում է նաև կապը: Եթե քարտով բենզին լցնելն ինչ-որ տեղ դեռ հնարավոր է, ապա գազի լցակայաններն, ամենայն հավանականությամբ, աշխատում են այնպիսի ստվերում, որ անկանխիկ գործարքների մասին նույնիսկ չեն էլ երազում: Փոքր խանութները նույնպես չեն շտապում աշխատել քարտերով: Ինֆրակառույցը շատ վատ է զարգացած նաև մարզերում: Մի խոսքով, զարգանալու դեռ շատ տեղ ունենք...

 

Մարզերը քիչ-քիչ ընդգրկվում են, Երևանին հետևում են մեծ քաղաքները՝ Գյումրին ու Վանաձորը, էլ չեմ խոսում «տուրիստական» քաղաքների, վայրերի, օբյեկտների մասին: Շատ հաճախ խնդիրը ոչ թե ցանկության բացակայության, այլ համակարգի առավելությունների վերաբերյալ տարրական անտեղյակության մեջ է պարունակվում: Օրինակ, նոր դրամարկղային ապարատները, որոնք կառավարությունն իր որոշումով պարտադրեց տեղադրել երկրի առևտրային-սպասարկման բոլոր ենթակառուցվածքներում, նախատեսում են նաև բանկային քարտերով վճարների ընդունում: Կետի սեփականատերը կարող է դիմել իր բանկին, հարցում անելով վճարը քարտով ընդունելու մասին: Որոշակի ընթացակարգերի անցումից և ստուգումներից հետո այդպիսի հնարավորություն, որպես կանոն, տրամադրվում է: Ընդ որում, բանկերն արդեն կարիք չեն ունենա գնել POS-տերմինալներ. բավական է առևտրի կետն ապահովել մատչելի վճարային հավելվածով, և դրամարկղային ապարատը կկատարի POS-տերմինալի գործառույթը: Շատերը դա չգիտեն, բայց դրանով հնարավորություն է ստեղծվել քարտային ինֆրակառույցում ներգրավել բազմաթիվ առևտրի կետերի անկանխիկ վճարները, քանի որ բանկերի համար ձեռնտու չէր POS-տերմինալների տեղադրումը տվյալ կետերում: Չէ՞ որ շատ խանութները չունեն առևտրի այն շրջանառությունը, որպեսզի բանկերը գլուխները ջարդելով գնան ու առաջարկեն իրենց համագործակցությունը: Այժմ դա արդեն խնդիր չէ, ընդ որում՝ հազվադեպ խանութ կարող է մարդուն մերժել կատարել վճարում, եթե նա իր մոտ չունի կանխիկ միջոցներ: Բացի այդ, ցանցի բազմաթիվ մասնակիցներ գնում են մարզեր, իսկ տեղական կետերը նույնպես աշխատում են հետ չմնալ «բարձր ստանդարտներից»: Այնուամենայնիվ, համաձայն եմ, որ դեռ զարգանալու տեղ ունենք: Ինչ վերաբերվում է կետերին, ապա կան նաև անհեթեթություններ, օրինակ, չիպային քարտերով վճարների ընթացակարգի առումով: Ես նկատի ունեմ «chip & pin» վճարի ընթացակարգը, որին մեր վաճառողներն ավելացրել են ստորագրության օղակը: Հիշեցնեմ, եթե բանկային քարտը սպասարկվում է չիպի կիրառմամբ, ապա հաճախորդին բավական է հավաքել PIN-կոդը, իսկ անդորրագրի վրա ոչ մի ստորագրություն պետք չէ դնել: Խանութների մենեջերներն այդ բանը չեն հասկանում, չնայած, բանկերը նրանց մշտապես բացատրում են, որ դրա անհրաժեշտությունը չկա: Այնուամենայնիվ, նրանք գնորդից պահանջում են ստորագրել անդորրագիրը, անգամ այն ժամանակ, երբ դրա վրա ստորագրության համար նախատեսված տեղ չկա: Իսկական դժբախտություն է, ոչ մի կերպ չես կարող «ճեղքել» այդ գանձապահների «պատնեծը»: Սովորույթը դառնում է երկրորդ բնույթ, իսկ Հայաստան ժամանող օտարերկրյացիների մոտ այդ «նոու-հաուն» զարմանք է առաջացնում: Պատկերացնում եք, պահանջում են ստորագրել նույնիսկ անհպում վճարման անդորրագիրը: Նման բան ոչ մի երկրում չեմ տեսել: Կարող եմ մեկ ձեռքի մատների վրա հաշվել այն կետերը, որոնցում ինձնից չեն պահանջել ստորագրություն: Նոր տերմինալներում անդորրագրերի վրա ստորագրության տեղ էլ չկա, պարզապես գրված է. «Շնորհակալություն գնումների համար»:

 

Անցյալ տարվա նոյեմբերին Armenian Card-ը պայմանագիր կնքեց նաև ռուսաստանյան «Միր» ընկերության հետ: Ե՞րբ սպասել լիակատար համատեղելիությանը:

 

Պիլոտային գործարկումն սպասվում է այս տարվա ամռանը: Ասեմ, որ դա շատ լուրջ, ինչպես նաև տեխնիկապես բարդ նախագիծ է: Հարկավոր է մեծ աշխատանք կատարել կարգավորող համաձայնագրի, միջազգային պայմանագրերի, ստանդարտների, կանոնների, համակարգային պահանջների ուղղությամբ: Սա մեր երկու ազգային վճարային համակարգերի միջհամակարգային փոխգործակցության առաջին փորձն է ԱՊՀ շրջանակներում, քանի որ ազգային ԱրՔա քարտերը կարող են դուրս գալ Հայաստանի սահմաններից, իսկ «Միր»-ը կսպասարկի մեր բանկերը:

 

Միջնորդավճարներն արդեն որոշվա՞ծ են:

 

Ասեմ այսպես. սակագնային քաղաքականությունը կհիմնվի մրցունակության սկզբունքների վրա, հակառակ դեպքում՝ նախագիծը ոչ շահավետ կլինի թե մեզ, և թե ռուսական կողմին, էլ չասեմ օգտատերերի մասին: Առանց նախագծի տնտեսական նպատակահարմարությունը հաշվի առնելուն խոսելն ավելորդ է: Ինչպես գիտեք, տարեվերջին «Միր» քարտեր կստանան Ռուսաստանի բոլոր բյուջետային աշխատողները, իսկ դա քիչ չէ: Հաշվի առնելով զբոսաշրջիկների ակնկալվող բարձր հոսքը Ռուսաստանից դեպի Հայաստան, կապված ավիաատոմսերի գների իջեցման և ռուսաստանյան ներքին անձնագրերով այցելությունների մասին համաձայնագրի ստորագրման հետ, «Միր» քարտերը կդառնան իրական վճարային միջոց:

 

Ինչպե՞ս են բանկերը ներգրավվելու այդ գործընթացին:

 

Քանի որ դա միջհամակարգային համագործակցություն է, իսկ մենք՝ մենք ազգային համակարգ, իրականում, Հայաստանի քարտային ողջ ենթակառուցվածքը, որը սպասարկվում է ԱրՔա-ի կողմից, կսպասարկի նաև «Միր» քարտերը: Այսինքն, մեր պրոցեսինգային համակարգում աշխատող բոլոր բանկերն ավտոմատ կերպով կմիանան ռուսաստանյան վճարային համակարգի քարտերի սպասարկմանը: Բանկերի կողմից առանձնահատուկ ջանքեր այս հարցում չեն պահանջվում:

 

Անհրաժեշտ է իջեցնել միջնոդավճարները կանխիկկացման ժամանակ, հատկապես հաշվի առնելով այն, որ քարտային ենթակառուցվածքը մեր երկրում համատարած չէ, իսկ զբոսաշրջիկներին այնուամենայնիվ, կանխիկ գումարներ են անհրաժեշտ լինում:

 

Մենք գոհ ենք քարտային վճարների ներգրավվածությունից զբոսաշրջիկների սպասարկման ոլորտում: Ծաղկաձորում, Դիլիջանում, ինչպես նաև մյուս տուրիստական կենտրոններում անկանխիկ գործարքների հետ կապված խնդիրներ չկան: Ինչ վերաբերվում է միջնորդավճարներին, որոնք պահվում են բանկոմատների միջոցով կանխիկացման ժամանակ, ապա դրանք սահմանում են քարտերը թողարկող բանկերը: Բաղադրիչներից մեկը՝ միջբանկային միջնորդավճարն է, և ինչպես արդեն ասացի, սակագնային քաղաքակաանությունը, որտեղ սահմանվում է միջբանկային միջնորդավճարների չափը, կլինի մրցունակ նաև կանխիկացման առումով:

 

Եթե չեմ սխալվում, չինաստանյան վճարային համակարգը հետխորհրդային տարածաշրջանի երկրներից ներկայացված չէ միայն Հայաստանում: Այո, մեր երկրում չկան չինաստանյան նախագծեր, ինչպես նաև չկա չինական բիզնես: Հավանաբար, դա՞ է պատճառը, որ China UnionPay -ին Հայաստանը հետաքրքիր չէ:  

 

Դա այնքան էլ այդպես չէ: Չինական կողմից հետաքրքրություն կա, մնում է գործընկեր-բանկի ընտրության հարցը: Այստեղ արդեն մեր բանկերն են որոշում՝ արդյո՞ք իրենց հետաքրքիր է սպասարկել չինական քարտերը, կլինե՞ն արդյոք հաճախորդներ: Եթե այդ գործընկերությունը կայանա, մենք կապահովենք դրա տեխնոլոգիական բաղադրիչը: Կարող եմ հավելել, որ հետաքրքրություն կա նաև ճապոնական JCB վճարային համակարգի կողմից: Ես վերջերս հաճելի զարմացած էի, իմանալով, որ մեր երկիր են հաճախում բավականին շատ ճապոնացի զբոսաշրջիկներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.01.2026
RUB4.880.05
USD379.990.57
EUR441.32-0.14
GBP509.410.23
CAD273.530.59
JPY24.030.09
CNY54.520.06
CHF474.040.06