Արմինֆո. Փետրվարի 8-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը և «Կապիտալ Լոկուսե ՍՊԸ հիմնադիր նախագահ Ավթանդիլ Գոգոլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը սահմանում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Կապիտալ Լոկուսե ընկերության միջև համագործակցության շրջանակները՝ ուղղված հայաստանյան ընկերություններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների ներկայացվածության ուժեղացմանը, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանմանը։
Հուշագրի ստորագրման արարողությանը Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը, իր որդեգրած ներդրումային քաղաքականության համաձայն, կնպաստի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայաստանյան ընկերությունների և «Կապիտալ Լոկուսե ընկերության միջև օտարերկրյա ֆինանսական միջոցների ներգրավմանն ուղղված համագործակցությանը։ Նա նաև հավելել է, որ «Կապիտալ Լոկուսըե՝ լինելով համեմատաբար նոր ընկերություն, արդեն իսկ շոշափելի առաջընթաց է արձանագրել կենսունակ ներդրումային նախագծերի և տեղական հեռանկարային ընկերությունների համար օտարերկրյա ֆինանսական միջոցներ ներգրավելու գործում։
Ավթանդիլ Գոգոլին իր խոսքում նշել է, որ «Կապիտալ Լոկուսիե ընթացիկ աշխատանքները ներկայումս ներառում են տեղական մասնավոր ընկերությունների համար նախատեսված ութ նախագծեր՝ 38 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում գյուղատնտեսության, սննդի վերամշակման, վերականգնվող էներգիայի և անշարժ գույքի ներդրումների ոլորտներում։ Ակնկալվում է, որ նշված գործարքների մեծ մասն ավարտին կհասցվի 2017թ․առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում։
«Կապիտալ Լոկուսիե հիմնադիր նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նախարարին այն աջակցության համար, որն ընկերությունը ստանում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։
«Կապիտալ Լոկուսնե անկախ ֆինանսական խորհրդատվական ընկերություն է։ Այն ուսումնասիրում և ապահովում է ֆինանսական լուծումներ գլխավորապես Եվրոպայում գտնվող միջազգային ֆինանսական կազմակերպություններից, հատուկ ներդրումային ֆոնդերից, ինչպես նաև ակտիվների կառավարմամբ զբաղվող ընկերություններից։ «Կապիտալ Լոկուսե ընկերությունը հիմնադրվել է Երևանում՝ 2016 թվականին՝ «ՊրոԿրեդիտ Բանկիե նախկին գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլիի կողմից։