Արմինֆո. «IPM Research» հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքներով, «ՎՏԲ-Հայաստան Բանկը» շարունակում է մնալ երկրի ամենաճանաչելի բանկը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, 2016 թ. դեկտեմբերին Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների 18-ից մինչև 55 տարեկան 1200 բնակիչների միջև անցկացվել է «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հետազոտությունը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում Top of Mind` առաջին հանպատրաստից նշում ցուցանիշով «ՎՏԲ-Հայաստան Բանկը» զբաղեցնում է 1-ին տեղը: «ՎՏԲ-Հայաստան Բանկի» Top of Mind ցուցանիշը գրանցում է կայուն աճ, և այս տարի գրանցվել է ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ նախորդ արդյունքների համեմատ:
Բացի Top of Mind ցուցանիշից, որոշվել է Բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ը, որը բնորոշում է բանկի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ի թիվս այլ բանկերի: «ՎՏԲ-Հայաստան Բանկը» շարունակում է պահպանել առաջատարի դիրքը բոլոր հիմնական ցուցանիշներով:
Բանկերի ցանկում «ՎՏԲ-Հայաստան Բանկը» զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև հուսալիության բոլոր հիշատակումներով: Բացի այդ, գրանցվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» նկատմամբ վստահության ցուցանիշի աճի հստակ միտում՝ մինչև 31%:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |