Արմինֆո. «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, նշելով երկար տարիներ բարձր պաշտոններում իր աշխատանքը, պնդում է, որ Հայաստանն ունի նավթի և գազի պաշարներ, բայց դրանք շատ խորն են: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 11-ին, կուսակցության 2-րդ համագումարում:
Նրա կարծիքով,այդ հարցում անհրաժեշտ է պետական մոտեցում: «Ընդերքը դարձել է որոշ անձանց սեփականոթյունը, անհրաժեշտ է այն վերադարձնել ժողովրդին: Եթե կատարվի հետաքննություն, ապա կարելի է իմանալ, թե որքան նախկին նախարարների և նրանց հարազատների են պատկանում է հանքերը:», - ասել է նա: Բաղդասարյանը հավելել է, որ Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև: Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը պետք է վարի նախաձեռնողական արտաքին քաղաքականություն: Նրա կարծիքով, անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ: «Հայաստանը պետք է դառնա Իրանից Եվրոպա մատակարարումների տարանցիկ երկիր: Մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ», - ասել է Բաղդասարյանը:
Նա նաև կարծում է, որ երկրի համար ճակատագրական կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա, երկիրը կարիք ունի նոր մոտեցումների և արմատական փոփոխությունների: «Այսօր Հայաստանը կարիք ունի նոր թռիչքի, որը կարող է ապահովել մեր թիմը: Դուք մեր թիմի անդամներն եք, իմ բանակը, և, խոսելով ժողովրդի լեզվով, ես ձեր կաշին կքերթեմ, եթե լավ աշխատեք», - ընդգծել է նա: Արթուր Բաղդասարյանը նաև հայտարարել է, որ կուսակցությունը կարող է լուծել երկրի առկա սոցիալական և տնտեսական խնդիրները, մասնավորապես, ընդգծել է խորհրդային ավանդները վերադարձնելու անհրաժեշտությունը, հիփոթեքային վարկերի հասանելիությունը, չմոռանալով նշել նաև ժողովրդագրական խնդիրների մասին: Նա իր ուշադրությունը շեշտադրել է նաև անվտանգության խնդիրների վրա: Այս համատեքստում, կարևորելով պրոֆեսիոնալ բանակի ձևավորման խնդիրը: «18-ամյա երեխան չպետք է պաշտպանի սահմանները: Եթե դադարեցնենք կողոպուտը և գողությանը, ապա մենք ի վիճակի կլինենք պահել պրոֆեսիոնալ բանակ» - եզրափակել է նա: