Արմինֆո. Ուղևորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը, Facebook-ի իր էջում գրել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Մասնավորապես՝ «Պոբեդաե ավիաընկերությունը մարտ ամսին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ, «Քաթար Էյրվեյզե ավիաընկերությունը Դոհա-Երևան-Դոհա երթուղով այսուհետ չվեթների կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ, «Էգեյան ավիաուղիներե-ն Աթենք-Երևան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ: Իրանական ավիաընկերությունները ևս ամառային նավիգացիոն շրջանում և հատկապես՝ իրանական Նոր տարու` Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են չվերթների հաճախականությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 22,9 տոկոս աճ: 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը 103,8 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար ամսին 24,2 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |