Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017 19:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը Բեռլինում մասնակցել է հայ-գերմանական տնտեսական մամաժողովին

Հայաստանը Բեռլինում մասնակցել է հայ-գերմանական տնտեսական մամաժողովին

Արմինֆո. 2017 թ. փետրվարի 15-ին Բեռլինում ՀՀ և ԳԴՀ բարձրաստիճան պաշ­տոն­յա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ կա­յա­ցավ հայ-գերմանական տնտեսական համաժողովը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ փոխվարչապետ, մի­ջազ­գային տնտե­սա­կան ին­տեգր­ման և բա­րե­փո­խում­նե­րի նա­խա­րար Վա­չե Գաբ­րի­ել­յանը գլխավորում էր հայկական պատ­վի­րա­կու­թյու­նը, որի կազմում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, ՀՀ  է­ներ­գե­տիկ ենթակառուցվածքների և բնա­կան պա­շար­նե­րի նախարարի տեղակալ Հայկ Հա­րու­թյու­նյա­նը, Հյուսիս-Հարավ ծրագրի գլխավոր տնօրենի ժ/պ Վարդան Կարապետյանը , ԳԴՀ-ո­ւմ ՀՀ դես­պան Աշոտ Սմբատյանը, ինչ­պես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակներում քննարկվել են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության, էներգետիկ արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր: Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև պաշտոնական հանդիպումներ ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Համաժողովին գերմանական կողմից որպես գործընկեր հանդես են եկել ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարությունը, «Բիթկոմ» միությունը, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովը, ԳԴՀ տնտեսության միջին ձեռնարկատերերի դաշնային միությունը:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրի շրջանառությունը 2016 թվականին կազմել է $ 325,6 մլն., տարեկան անկումը`4.9%: Մասնավորապես, արտահանումը նվազել է 0,9%, մինչև $ 139 մլն, իսկ ներմուծումը նվազել է 7,6%, մինչև $ 186,6 մլն: