
Արմինֆո. 2017 թվականին Հայաստանում կշարունակվի ինտենսիվ այգիների հիմնադրումը: Այս մասին փետրվարի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, դա թույլ կտա արտադրել բարձր որակի արտադրանք, համաձայն միջազգային բոլոր ստանդարտների: Ավանդական այգիների արտադրանքը որակով զգալիորեն զիջում է ինտենսիվ այգիների արտադրանքին: Ավելին, ինտենսիվ այգիների բերքը ներկայումս չի արտահանվում, քանի որ մեծ է պահանջարկը ներքին շուկայում: Օրինակ, Ռուսաստանը պահանջում է, որպեսզի Հայաստանը մատակարարի ինտենսիվ այգիների արտադրանքը: Հետևաբար, այդ այգիների արտադրանքի իրացման առումով պրոբլեմներ չեն լինի:
Արտահանվում են նաև բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություններում արտադրված լոլիկները: Հիմնական պրոբլեմն այստեղ լոգիստիկան է: Ինչ վերաբերվում է փոքր և միջին ջերմոցային տնտեսություններին, ապա վերջիններիս աջակցում է երկրի կառավարությունը: «Ապրանքներ մատակարարլիս ֆերմերները պետք է հաշվի առնեն սեզոնային գործոնը, վերլուծեն շուկաները: Շատերն են դա անում և գիտեն, թե երբ է պետք շտապել, իսկ երբ`սպասել»,-նշել է նախարարը:
Նշենք, որ գյուղատնտեսության ոլորտի ներդրումային ծրագրերի իրականացման հարցերը քննարկվել են փետրվարի 9-ին նախարարի ղեկավարոթյամնբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունում: Նախարարը նշել է, որ 2017-ին կիրականացվեն 120 մլն.դոլարի ծրագրեր: Նա նշել է, որ ներդրումները կուղղվեն սպանդանոցների և պահածոների գործարանի շինարարությանը, տնային ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների ստեղծմանը, կոնյակի արտադրության արդիականացմանը և այլ ոլորտներին:
RUB | 4.74 | 0.01 |
USD | 382.05 | 0.58 |
EUR | 440.35 | -0.97 |
GBP | 499.42 | -0.46 |
CAD | 271.90 | -0.50 |
JPY | 24.27 | -0.14 |
CNY | 53.70 | 0.06 |
CHF | 473.77 | -1.35 |

