
Արմինֆո.
Իր փետրվարի 16-ի նիստում ՀՀ կառավարոթյունը Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ըստ այդմ՝ նախատեսվում է 4 800 000 ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61 136 078, 36 ԱՄՆ դոլար: ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4 800 000 ԱՄՆ դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրերի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության», «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»:-