Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ընկերությունն աշխարհում խոշորագույն՝ աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում:
Վարչապետը ողջունել է 2007 թ. ի վեր PwC-ի հետ ծավալված գործակցությունը և կարևորել մեր երկրում ընկերության գործունեության հետագա ընդլայնումը:
Գոհունակություն հայտնելով հայաստանյան գործընկերների հետ համագործակցության կապակցությամբ՝ Մարկ Հենին այն ակտիվացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանը ներդրումային տեսանկյունից ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլեր է ձեռնարկում և բաց է քննարկումների համար: Կարեն Կարապետյանն առաջարկել է գործընկեր գերատեսչությունների, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը:
![]() | 4.88 | 0.00 |
![]() | 384.11 | -0.15 |
![]() | 450.45 | -2.13 |
![]() | 522.39 | -2.05 |
![]() | 281.13 | -1.56 |
![]() | 26.41 | -0.21 |
![]() | 53.54 | -0.11 |
![]() | 481.76 | -2.38 |