Արմինֆո. Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կրճատվել է 6,1%, մինչև $ 1.5 մլրդ, իսկ արտահոսքն աճել է 7.4%, մինչև $ 817 մլն: Արդյունքում, ֆիզիկական անձանց տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 17.8%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումների ներհոսքը 2016 թվականին կրճատվել է 11.1%, մինչև $ 896,9 մլն, իսկ արտահոսքն աճել է 16.5%, մինչև $ 333,4 մլն, հետևաբար, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է $ 563,5 մլն, տարեկան անկումը`22%:
Փոխանցումների ներհոսքի և արտահոսքի կառուցվածքում 2016 թվականին գերիշխել է Ռուսաստանը - 58.5% և 40.8%, նախորդ տարի`61.8% և 37.6%: Այնուհետև ներհոսքի ծավալներով հաջորդում են` ԱՄՆ - 11.5% (2015-ին `10,9%), Գերմանիան - 3.4% (2015-ին `2,2%), Ֆրանսիան` 2% (2015-ին `1,3 %), Միացյալ Արաբական Էմիրությունները - 1.3% (2015-ին `1,5%), Ղազախստանը - 1.2% (2015-ին `2,5%): Իսկ արտահոսքի ծավալով Ռուսաստանին հաջորդում են`ԱՄՆ - 10.3% (2015-ին `13.1%), Չինաստանը- 6,9% (2015-ին` 7,6%), Գերմանիան`2,9% (2015-ին `4.2%), և ԱՄԷ - 2.8% (2015-ին `5,5%), Ֆրանսիան - 1.8%, նվազելով 2.4%:
Ըստ աղբյուրի, տրանսֆերտների ներհոսքը դեպի Հայաստան 2016 թվականին նկրճատվել է նաև հետևյալ երկրներից`Ղազախստան - 2 անգամ, Թուրքիա 28.6%, ԱՄԷ - 19.8%, ԱՄՆ - 0.7%: Իսկ տրանսֆերտների ներհոսքի աճ է նկատվել Գերմանիայից - 44.3%, Ֆրանսիայից - 42.7%, Ուկրաինայից - 10.7%: Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա, բացի Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալներում աճ է նկատվել դեպի`Ուկրաինա- 23%, Ղազախստան - 2 անգամ, իսկ մնացած երկրների գծով արձանագրվել անկում, մասնավորապես, Միացյալ Արաբական Էմիրություններ - 2 անգամ, Գերմանիա - 26 1%, Ֆրանսիա - 19.3%, ԱՄՆ - 15,8%:
Միացյալ Նահանգներից 2016 թվականին տրանսֆերտների ներհոսքը կազմել է $ 176,6 մլն, իսկ Հայաստանից` $ 83,9 մլն.: Ղազախստանից ստացվել է $ 18.9 մլն և ուղարկվել է $ 4,4 մլն., ԱՄԷ-ից ստացվել է $ 19,5 մլն, իսկ Հայաստանից`$ 22,9 մլն.: Գերմանիայից ներհոսքը կազմել է $ 52.1 մլն-ի, իսկ արտահոսքը`$ 23,8, Ֆրանսիայից տրանսֆերտների ներհոսքը կազմել է $ 30,4 մլն, իսկ արտահոսքը` $ 14,6 մլն., Չինաստանից ներհոսքը կազմել է $ 56,6 մլն, իսկ արտահոսքը` $ 2.9 մլն, Ուկրաինայից ներհոսքի կազմել է $ 9,3 մլն, իսկ արտահոսքը Հայաստանից`$ 10,7 մլն:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2015 թվականին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 23,5%, մինչև $ 1.6 մլրդ, իսկ արտահոսքը`16.2%, մինչև $ 0.8 մլրդ: 2015 թվականին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքը նվազել է 36,1%, իսկ արտահոսքը Հայաստանից դեպի Ռուսաստան է 0,7%: 2015 թվականին արդյունքներով Ռուսաստանի մասնաբաժինը դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի և արտահոսքի ծավալներում համապատասխանաբար կազմել էր` 61.8% և 37.6%, համապատասխանաբար, տարեկան կտրվածքով ավելանալով`83% և 59.8%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվության աճը Հայաստանում 2016 թ.-ին դանդաղել է 3.1%, մինչև 0.5%: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի դինամիկան 2016 թ. 20,6% անակումը փոխարինել է 7,4% աճով, ինչը պայմանավորված էր արտահանման 20% աճով և ներմուծման 1.6% աճով: