Արմինֆո. «Բելավիա» ավիաընկերությունն, ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո, մտադիր է մայիսի 24-ից վերսկսել Մինսկ-Երևան թռիչքները: Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է Հայաստանում «Բելավիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը: Նույնը տեղեկությունն ԱրմԻնֆո-ին հաստատել են նաև Հայաստանում Բելառուսի դեսպանատանը և Երևանի ավիադրամարկղներում:
Մինչդեռ, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հաղորդել են, որ ներկայիս դրությամբ Մինսկ-Երևան ավիաչվերթի իրականացմանհայտեր չեն ներկայացվել, հիշեցնելով, որ վերջին անգամ այդ ուղղությամբ չվերթներ են իրականացվել 2016 թվականի փետրվարի4-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, «Բելավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը հաղորդել էր, որ ավիաընկերությունը» նախատեսում է չվերթեր իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք հաջորդ տարվա ամռանը: «Հուսով եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև ուղևորափոխադրման պահանջարկի անկումը ժամանակավոր է: Մենք պլանավորում ենք վերսկսել թռիչքները 2017 թվականի հունիսից», - ասել է Անատոլի Գուսարովը, մեկնաբանելով Մինսկ-Երևան թռիչքների վերսկսման հնարավորությունը:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |