Երկուշաբթի, 27 Փետրվարի 2017 18:27
Նաիրա Բադալյան

«ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացման» տեխնիկական բնութագիրը ներկայացվել է կառավարություն

«ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացման» տեխնիկական բնութագիրը ներկայացվել է կառավարություն

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ներկայացվել է «ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացմանե  տեխնիկական բնութագիրը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, դրանում նկարագրված են համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև կատարվելիք աշխատանքներն ըստ փուլերի: Զեկուցվել է, որ բնութագիրը մշակվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի  շահառու հանդիսացող մի շարք պետական կառավարման մարմինների ու գծային ենթակառուցվածքները տնօրինող  ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումների, ինչպես նաև ստեղծված աշխատանքային խմբերի մասնագիտական քննարկումների արդյունքում:

Բնութագրի ներկայացումից հետո խորհրդակցությանը ներկա շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և դիտարկումներով, որոնք լրացուցիչ կքննարկվեն աշխատանքային խմբերի շրջանակում և ըստ անհրաժեշտության կընդունվեն: 

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկել է վերոնշյալ բնութագրի հիման վրա կազմակերպել միջազգային մրցույթ, որին կարող են մասնակցել  նման համակարգերի մշակման և ներդրման միջազգային փորձ ունեցող կազմակերպությունները: Հաղթող կազմակերպությունը կկազմի ԵՏՀ-ի մշակման և ներդրման տեխնիկական առաջադրանքը ու կիրականացնի ծրագրի ընդհանուր տեխնիկական հսկողությունը: Առաջակվել է նաև ԵՏՀ մշակումը և ներդրումը սկսել Երևան քաղաքից, զարգացնել կոմիտեի գեոպորտալի հնարավորությունները՝ ստեղծելով գծային ենթակառուցվածքների համար առանձին շերտեր, դրանցում ներբեռնել ԿՊԿ-ի կողմից արդեն իսկ հավաքագրված գծային ենթակառուցվածքներին վերաբերող տվյալները, գծային ենթակառուցվածքները տնօրինող  կազմակերպությունների համար ստեղծել առցանց դիտման հնարավորություն:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրումը և հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ամփոփել քննարկմանը ներկայացված առաջարկությունները և աշխատանքների արդյունքները ներկայացնել կառավարություն: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
24.09.2020
RUB6.28-0.08
USD485.32-0.10
EUR565.06-3.56
GBP618.490.36
CAD362.13-2.35
JPY46.06-0.18
CNY71.34-0.06
CHF524.33-3.70



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000