
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 309 628 մարդ, որը 21,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ինչպես տեղեկացնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, 2017 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոցե օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136 263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոցե օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 19,8 տոկոս աճ: «Զվարթնոցե օդանավակայանում 2017 թվականի առաջին երկու ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2576 տոննա ապրանք, որը 49,4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը: 2017 թվականի փետրվար ամսին «Շիրակե օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 233 տոկոսով:
Գյումրու «Շիրակե օդանավակայանում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը 150 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
«Զվարթնոցե և «Շիրակե օդանավակայաններում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9,9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
RUB | 4.98 | -0.01 |
USD | 378.64 | -0.46 |
EUR | 451.38 | -1.34 |
GBP | 520.55 | -1.93 |
CAD | 279.77 | 0.20 |
JPY | 24.56 | -0.15 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 492.57 | -0.79 |

