Երկուշաբթի, 6 Մարտի 2017 18:28
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Գործազրկության մակարդակը Հայաստանում հասել է 30 տոկոսի

Փորձագետ. Գործազրկության մակարդակը Հայաստանում հասել է 30 տոկոսի

Արմինֆո. Գործազրկությունը Հայաստանում շարունակում է աճել անբարենպաստ գործարար միջավայրի և սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով: Ընդ որում, բնակչության արտահոսքը երկրից աղետալի ձևով աճում է: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Տանժեր» կադրային ընկերության տնօրեն Նանա Հերունին:

«Արտահոսքը պայմանավորված է քաղաքական, տնտեսական և հոգեբանական պատճառներով: Հայերից հայկական հողերի ամայնացմանն ուղղված մեր պետության աջակցող քաղաքականությանը բացահայտորեն օժանդակում են արտասահմանյան պետոթյունները, մասնավորապես, Ռուսաստանը և ԱՄՆ, ներգրավելով հայության  տաղանդավոր և ձեռներեց ներկայացուցիչներին»,-նշել է նա: Նրա խոսքով, ամեն տարի ռուսաստանյան բուհերում անվճար կրթություն և կրթաթոշակներ են տրամադրվում հարյուրավոր հայ ուսանողների, իսկ, օրինակ, ԱՄՆ-ն 2014 թվականից Հայաստանի քաղաքացիներին տրամադրել է 2000 «գրին-քարտ», մինչդեռ վրացիներին տրամադրվում է երկու անգամ պակաս, իսկ ադրբեջանցիներին` 4 անգամ պակաս քարտեր:

«Մարդիկ մեր երկրում հաճախ են բախվում սեփական բիզնեսը բացելու պրոբլեմին, ինչի պատճառը տնտեսության որոշ հատվածների մենաշնորհայնացումն է, անհավասար մրցակցությունը, կոռուպցիան, ինչը հայ գործարարներին ստիպում է արտադրոթյուն բացել, օրինակ, Վրաստանում, որտեղ բիզնեսի մեկնարկը խրախուսվում է, և ստեղծված են համապատասխան պայմաներ»,-նշել է Ն.Հերունին: «Իսկ շարքային աշխատողներըն աշխատանք փնտրելու նպատակով մեկնում են այլ երկրներ, մասնավորապես, Ռուսաստան, ինչի արդյունքում քանդվում են բազմաթիվ հայկական օջախներ»,-հավելել է նա: Փորձագետը նշել է, որ Հայաստանից տարեկան միջին հաշվով մեկնում է 30-50 հազար մարդ, իսկ ՀՀ միգրացիոն ծառայության տվյալներով, մեկնողների տարեկան ցուցանիշը կազմում է 60-70 հազար մարդ, իսկ սեզոնի ընթացքում` մոտ 100 հազար մարդ: Որպես կանոն, դրանցից կեսը վերադառնում է:

Նա նշել է նաև 20-25 տարի առաջ մեկնածների մասին, որոնցից շատերը կուզենային վերադառնալ, որպեսզի հիմնավորվեն և բիզնես սկսեն: Բայց իրավական, և մասնավորապես, հարկային դաշտը դրան չի նպաստում, այլ հակառակը, տարեցտարի խստանում է: «Ստեղծվում է տպավորություն, որ այսօր փորձում են դուրս մղել նաև մնացած գործարարներին»,-ընդգծել է նա: Հերունին նշել է նաև սիրիահայերի մասին, որոնք բախվեցին բազմաթիվ ֆինանսական և սոցիալական պրոբլեմների, և, «պետք չգալով պատմական հայրենիքին», ստիպված էին իրենց բախտը որոնել այլ վայրերում: «Իշխանություններն այդ մարդկանց օգնելու փոխարեն սկսեցին խոչընդոտել: Կառավարոթյունը բացահայտորեն օժանդակում է միգրացիան, համարելով դա դրական երևույթ և դրանում ոչ մի վտանգ չի տեսնում»,-նշել է նա: Ըստ փորձագետի, պետությունը տնտեսության աշխուժացման ամենաարդյունավետ ձևը համարում է ՌԴ-ից տրանսֆերտներ ներհոսքը, ինչը հնարավոր է միայն բնակչության արտահոսքի դեպքում: «Այդ հանցագործ քաղաքականությունը բազմաթիվ առումներով կարող է ճակատագրական լինել հայ ժողովրդի համար»,-ասել է Հերունին:

Մասնավորապես, փորձագետը նշել է, որ գործազրկության իրական մակարդակը Հայաստանում կազմում է մոտ 30% (միջազգային կազմակերպությունների տվյալներով), բայց հանրապետության վիճակագրական տվյալներն արձանագրում են`18%: «Դա սխալ և ծիծաղելի թիվ է, քանի որ հիմնված է զբաղվածության պետական ծառայությանը դիմած քաղաքացիների դիմումների հիման վրա: Դրանց միայն չնչին մասն է գրանցվում»,-նշել է Հերունին: Նրա խոսքով, այդ ծառայությունը վատ չի կահավորված և ունի բավարար ֆինանսավորում, և կարող էր լինել ավելի ակտիվ: «Հայտնի է, որ կոշտ գործազրկության պայմաններում մրցակցությունից հաճախ դուրս են մնում տարեցները: Անհրաժեշտ է ստեղծել գործատուների խրախուսման պետական ծրագիր, եթե աշխատանքի են վերցնում որոշակի տարիք ունեցող անձանց: Տարեցների նկատմամբ հոգատարոթյունը ոչ թե մասնավոր հատվածի, այլ պետության ֆունկցիան է»,-ընդգծել է նա:

Ծրագրերը, որոնց շրջանակներում նախատեսվում է զբաղվածության մասնավոր գործակալությունների մասնակցությունը, նրա կարծիքով, չեն կարող հետաքրքրել մասնավոր հատվածին: Սակայն, չնայած դրան, մեկ տարի առաջ «Տանժերը» հաջողությամբ իրականացրեց սիրիացիների աշխատանքի տեղավորման ծրագիր, ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ և զբաղվածության պետական ծառայության միջնորդությամբ: Միևնույն ժամանակ, ընկերությունը հաջողությամբ է համագործակցում նաև մյուս հասարական կազմակերպությունների հետ, մասնավորապես, OFFI (Իմիգրացիայի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակ), թրենինգներ կազմակերպելով տարբեր հայրենադարձների համար, որոնք ուզում էին արժանապատիվ աշխատանք գտնել Հայաստանում և սկսել բիզնես: Ընկերությունը մասնակցել է նաև «Բարձր պրոֆեսիոնալ որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրին, որը ֆինանսավորվում է Հոլանդիայի արտաքին կապերի նախարարության կողմից: Բացի այդ, այսօր Տրանժերն աշխատում է Հայաստանի բազմաթիվ բուհերի հետ, համագործակցելով կարիերայի կենտրոնների և շրջանավարտների հետ:

Վերադառնալով ընկերության գործունեությանը, Հերունին տեղեկացրել է, որ 2016 թվականին աշխատանք փնտրողների դիմումների թիվը 2015 թվականի համեմատ նվազել է 10.7%, իսկ գործատուների թիվը`33%: Նա նշել է նաև, որ կառավարոթյունը մտադիր է վավերացնել եվրոպական թիվ 181 Կոնվենցիան (որի համաձայն, մասնավոր Գործակալություններն աշխատողից ուղղակի կամ անուղղակի ճանապարհով, ամբողջովին կամ մասնակիորեն, ոչ մի հոնորար չպետք է գանձեն.-Խմբ.), ինչը կբերի աշխատանքի տեղավորման բազմաթիվ գործակալոթյունների փակմանը, կամ էլ` մասնավոր ընկերությունները կսկսեն գործել «ստվերում», գտնում է փորձագետը: «Սա երիտասարդ ոլորտ է, նոր է ծնվում Հայաստանում, և դեռ չամրացած մասնավոր հատվածին չի կարելի հարվածել օրենսդրական ակտերով: Չի կարելի վերցնել ծաղկող եվրոպական երկրների օրենքը և ուժով կիրառել Հայաստանում, քանի որ այստեղի շուկան ունի իր յուրահատկությունը: Շուկան պետք է պատրաստ լինի դրան: Բայց Եվրոպան ստիպում է, իսկ մեր կառավարությունը կուրորեն ներդրում»,-ընդգծել է նա: «Մենք այսօր ռեկրուտինգից բացի տրամադրում ենք նաև այլ ծառայություններ, մասնավորապես, աութսորսինգի, աութսթաֆինգի և ռեկրուտմենտի հետ կապ ունեցող այլ ծառայություններ, ինչը թույլ է տալիս անգամ եվրոպական կոնվենցիայի վավերացման պայմաններոյմ մնալ շուկայում, բայց մյուս ընկերությունների առումով ոչ մի վստահություն չունեմ»,-նկատել է նա: Փորձագետը բերել է նաև ՀՀ գործատուների միության տվյալները, որոնց համաձայն, 2016 թվականին Հայաստանում ամեն ամիս փակվել է 800-100 միկրոբիզնես:

Խոսելով աշխատանքի ազգային շուկայի հետագա իրավիճակի մասին, փորձագետը ոչ մի դրական կանխատեսում չի արել: «Գյուղերի տները փակվում են, բոլորը մեկնում են Ռուսաստան: Չեմ կարող կանխատեսել բարելավում: Այս տարի ընտրություններ են. եթե իշխանության գան այնպիսի մարդիկ, որոնք շատ է անհանգաստացնում Հայաստանի ճակատագիրը, այն ժամանակ, միգուցե, ինչ-որ բան փոխվի: Իսկ եթե ոչ, ապա իրավիճակը գնալով ավելի կվատթարանա»,-ասել է մասնագետը:

Նշենք, որ «Տանժեր» կադրային ընկերությունը Հայաստանի շուկայում գործում է 2001 թվականից և զբաղվում է կառավարման միջին և բարձր օղակների մասնագետների, տնտեսության բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ կադրերի ընտրությամբ, մասնագիտանում է նաև Հայաստանում արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչների ընտրությամբ, մատուցելով նաև աութսորսինգային, աութսթաֆինգային, լիզինգային, աութպլեյսմենթի և այլ ծառայություններ:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսման, գործազրկության մակարդակը Հայաստանում 2017 թ. կկազմի 18.5%, 2018-2019 թվականներին ամեն տարի նվազելով 0,3-0,4 տոկոսային կետով`մինչև 18-18,2, 17,6-18%: Մինչդեռ, Կբ նախորդ, նոյեմբերի կանխատեսումով գործազրկության մակարդակը կանխատեսվում էր 18.3%: Թարմացված (փետրվարի) կանխատեսումը պարունակվում է ՀՀ ԿԲ 2017 թվականի առաջին եռամսյակի  Դրամավարկային քաղաքականության ծրագրում, որտեղ նշվում է, որ 2016 թվականին նկատվող աշխատուժի թույլ է պահանջարկը ցածր տնտեսական ակտիվության արդյունք է, բայց կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կվերականգնվի, կապված տնտեսական աճի արագացման հետ: Ըստ ծրագրի, 2016-ին գրանցված աշխատուժի նկատամբ թույլ  պահանջարկը կարող է մասնակիորեն փոխհատուցվել է շաբաթական միջին աշխատանքային ժամերի աճով:

Նշենք նաև, որ 2015 թ. գործազրկության մակարդակը երկրում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, կազմել է 18.5%, 2014 թ. - 17.6%, իսկ 2013 թ - 16.2%: 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գործազրկության մակարդակը, ըստ վիճակագրության, առաջին եռամսյակի 18.2%-ից երկրորդ եռամսյակում աճել է մինչև  18,4%, երրորդ եռամսյակում վերադառնալով 18,1% ցուցանիշին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի ՀայաստանումTeam Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
Խորհրդարանի շենքի մոտ ՓՄՁ ներկայացուցիչները պասիվ ընդվզում են իրականացնում․ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում են հարկային փոփոխությունների հարցըԽորհրդարանի շենքի մոտ ՓՄՁ ներկայացուցիչները պասիվ ընդվզում են իրականացնում․ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում են հարկային փոփոխությունների հարցը
ՀՀ Կենտրոնական բանկի շենքի դիմաց իրականացվել է քաղաքացիական ակցիա՝ ֆինանսական խարդախության զոհերի մասնակցությամբՀՀ Կենտրոնական բանկի շենքի դիմաց իրականացվել է քաղաքացիական ակցիա՝ ֆինանսական խարդախության զոհերի մասնակցությամբ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լուծումներ այն խնդիրների համար, որոնց բախվել են հայտարարատուները սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու ընթացքումՖինանսների նախարարությունն առաջարկում է լուծումներ այն խնդիրների համար, որոնց բախվել են հայտարարատուները սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու ընթացքում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53