Երեթշաբթի, 7 Մարտի 2017 13:28
Նաիրա Բադալյան

Կիրականացվեն քայլեր գյուղական համայնքների էներգետիկ ապահովման նպատակով

Կիրականացվեն քայլեր գյուղական համայնքների էներգետիկ ապահովման նպատակով

Արմինֆո

Կիրականացվեն քայլեր Հայաստանի գյուղական համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու համար։ Այդ նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում առաջիկայում կմեկնարկի առաջնեկային փորձնական ծրագիր՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում։ Կառավարության որոշմամբ արդեն հաստատվել է համայնքին «Արևային ջրատաքացուցիչներ» տրամադրելու և բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։ Նախատեսվում է ստեղծել շրջանառու ֆոնդ՝ շուրջ 40 մլն դրամի չափով։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխացմամբ, ծրագրի գաղափարն այն է, որ  յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է արևային ջրատաքացուցիչների համակարգ, որը թույլ կտա ամբողջությամբ ապահովել կենցաղային տաք ջրի պահանջարկը։ Ելնելով այն իրողությունից, որ արևային ռեսուրսն անվճար է և ներդրումը ներառում է միայն սարքի արժեքը՝ առաջարկվել է ստեղծել շրջանառու ֆոնդ, որտեղ կկուտակվեն խնայողությունների արդյունքում հետվերադարձած գումարները։

-Խնայողությունները կգոյանան էլեկտրական էներգիայի և գազի սպառման կտրուկ նվազումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այդ տաք ջրի ստացումը կազմակերպվում էր հոսանքով կամ գազով։ Համայնքը հետագայում շրջանառու ֆոնդում կուտակված միջոցները կուղղի այդ նույն ընտանիքներում նմանատիպ էներգաարդյունավետ այլ ծրագրերի իրականացմանը։ Օրինակ՝ կարող է տեղադրվել արևային ֆոտովոլտային տեղակայանք, կենսագազի արտադրություն, «պասիվ» ջերմատներ, բիովառելիք օգտագործող պիռոլիզային վառարաններ և այլն,- ասաց Հայկ Հարությունյանը։

Ծրագրի իրականացումը թույլ կտա ոչ միայն ապահովել էներգիայի պահանջարկը, այլև կստեղծվեն նախապայմաններ՝ ունենալու առաջին արևային և կայուն զարգացող համայնք։ Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, նմանատիպ ծրագրեր նախատեսվում են առաջնահերթորեն իրականացնել հիմնականում չգազաֆիկացված համայնքներում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000