Արմինֆո. Հայփոստ ՓԲԸ-ն հայտնում է Համաշխարհային փոստային միության ներքո փոստային դրամական փոխանցումների նոր համակարգի՝ PosTransfer նախագծի ստեղծման մասին:
Նախագծի առաջին փուլը կգործարկվի Հայաստանում, Բելոռուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում և Ուկրաինայում: Նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2017թ. տարեվերջին:
Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում: Հայփոստում նշում են, որ արդեն իսկ ստեղծված է միասնական պլատֆորմ, մշակված է ծառայության ֆիրմային ոճն ու լոգոն: PosTransfer փոստային դրամական փոխանցումների համակարգը ենթադրում է փոխանցումների ընդունում և վճարում փոստային օպերատորների մասնաճյուղային ցանցի միջոցով՝ կիրառելով հեռահաղորդակցման միջոցներ, այդ թվում բջջային հավելված: Փոխանցումները հասանելի կլինեն անմիջապես ուղարկելուց հետո, առցանց ռեժիմով՝ բոլոր անդամ երկրների համար միասնական օպերացիոն և տեխնոլոգիական ստանդարտներով:
Սպասվում է, որ Համաշխարհային Փոստային Միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:
Համաշխարհային Փոստային Միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:
![]() | 6.60 | -0.06 |
![]() | 406.19 | 0.28 |
![]() | 414.31 | -3.25 |
![]() | 490.96 | -1.29 |
![]() | 314.90 | -2.81 |
![]() | 30.46 | 0.08 |
![]() | 60.26 | 0.05 |
![]() | 429.56 | -0.89 |