Երկուշաբթի, 13 Մարտի 2017 17:35
Կարինա Մելիքյան

Հայաստանի Բանկերը մեծացրել են ոչ ռեզիդենտների վարկավորումը և իջեցրել չաշխատող վարկերի ընդհանուր մակարդակը

Հայաստանի Բանկերը մեծացրել են ոչ ռեզիդենտների վարկավորումը և իջեցրել չաշխատող վարկերի ընդհանուր մակարդակը

Արմինֆո. Հայաստանի բանկերը 2016 թվականին 2.5 անգամ ավելացրել են ոչ ռեզիդենտների վարկավորումը, մինչև 280 մլրդ.դրամ, մինչդեռ ռեզիդենտների վարկավորումը կազմել է 19.4%, մինչև 2.4 տրլն.դրամ: Հատկանշական է, որ անցյալ տարի համակարգի կապիտալացման ընդհանուր մակարդակն աճեց 40%, կապված բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը 2017 թվականից 30 մլրդ.դրամ ապահովելու անհրաժեշտության հետ:

Նշենք, որ վերջերս ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում Արդշինբանկի ֆինանսական տնօրեն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը նշել է, որ ոչ ռեզիդենտների վարկավորման ակտիվացումը կապված է կապիտալացման աճի հետ: Նրա կարծիքով, հայկական շուկայի սահմաններից բանկերի դուրս գալը կարող է իջեցնել ներքին լարվածությունը վարկային մրցակցության և համակարգի հետագա միավորման գործընթացի առումով: «Դա վատ այլընտրանք չէ, դա արտաքին շուկաների հաշվին զարգանալու և աճելու հնարավորություն է: Ոչ ռեզիդենտների վարկավորումը տեղի ուներ նաև նախկինում, բայց նման չափերի չէր հասնում»,-նշել է մասնագետը: Նշենք, որ բանկային հաշվետվություններից չի երևում, թե ուր են ուղղվում այդ միջոցները, բայց եթե անգամ խոսք է գնում միջբանկային վարկերի կամ նոր բաժնետեր-ոչ ռեզիդենտների կողմից ֆոնդավորման մասին, որը հետո վերադառնում է ետ, արդեն որպես վարկային ռեսուրսներ, Սարգսյանի կարծիքով, դա արտասահմանյան շուկաներ դուրս գալու հետաքրքիր միտում է: «Ցանկացած պարագայում, այդ սցենարը շատ ավելի նախընտրելի է, քան «միմյանց խժռելը», ինչն ուղեկցվում է եկամտաբերության կորուստով: Ինչ վերաբերվում է վարկավորման հաշվին աճելու, ապա մեր շուկան սահմանափակ է: Համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 70%-ին, իսկ հետագա աճը հազիվ թե հնարավոր է»,-գտնում է Դ.Սարգսյանը:

Սակայն, ըստ անկախ փորձագետների, հիմնական տնտեսական միջավայրը, որտեղ ստիպված են գործել հայաստանյան բանկերը, առաջիկայում չի փոխվի և երկրի տնտեսությունը միջնաժամկետ հեռանկարում կաճի տարեկան 3%-ը չգերազանցող տեմպերով: Չափավոր աճի պայմաններում բանկային շուկայում կշարունակվի վարկային լճացումը, ինչի հետ կապված կշարունակվի տնտեսական մոտիվացումը, ինչն ուղղված կլինի միավորմանը, ինչպես նաև ոչ ռեզիդենտների վարկավորման ավելացմանը: Եթե հնարավոր շահույթի ընդհանուր ծավալը շուկայում կսահմանափակվի և եթե տնտեսությունը չաճի արագ տեմպերով, ապա «ընդհանուր գաթայի» այդ ծավալը կլինի անբավարար: Ավարտվել են ժամանակները, երբ տնտեսությունն աճում էր արագ տեմպերով, և դրա հաշվին ապահովում ընդհանուր ինդուստրիայի, ինչպես նաև շահութաբերության աճը: Փորձագետները գտնում են, որ աճի ներկայիս տեմպերն ի վիճակի չեն գեներացնել այն գործոնները, որոնք խթանում են բանկերի աճին, ինչպես նաև շահութաբերությանը: Ըստ փորձագետների, այդ առումով կան մտահոգույթուններ, որ ռիսկի նկատմամբ ախորժակը կտրուկ մեծացել է: Եվ մեկուկես-երկու տարի անց հնարավոր է չաշխատող վարկերի (NPL) աճի նոր ալիք: Միջազգային փորձը և բանկային լուրջ վերլուծությունը վկայում է այն մասին, որ այն երկրներում, որտեղ տեղի է ունեցել բանկային համակարգի կապիտալացում, որպես կանոն, 2 տարում ավելացել է, պորտֆելների չաշխատելիությունը, կապված վարկային ագրեսիվ քաղաքականության հետ, որպես եկամտաբերության կորուստից խուսափելուն ուղղված միջոց: Այդ տեսանկյունից օտարերկրյա վարկային շուկաներ հայկական բանկերի դուրս գալն  անհրաժեշտ է դիտարկել որպես դրական միտում:

Այսպես, ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշ» հերթական տեղակագրի, ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալներում NPL մասնաբաժինը 3.5%-ից նվազել է մինչև 0.4%, մինչդեռ ռեզիդենտների մոտ այն 12.2%-ից նվազել է մինչև 10.4%, որի հիմնական զանգվածը նվազել է, տեղ գտնելով անհույս ռիսկերի խմբում: Ընդհանուր առմամբ, NPL մասնաբաժինը Հայաստանի բանկերի միագումար վարկային պորտֆելում 2016-ին 12%-ից նվազել է մինչև 9,5%, ինչը որոշ առումով արդյունքն է չորս բանկերի կողմից ժամկետանց վարկերի շուկայից դուրս գալուն, իսկ մնացած խաղացողները շարունակեցին պորտֆելի մաքրումը չաշխատող վարկերից: Ընդ որում, ըստ ԱրմԻնֆո-ի մասնագետների, պրոբլեմային փոխառությունները, որոնք ենթակա էին վերադառնալ ստանդարտ վարկերի խումբ, վերաձևակերպվեցին որպես վերաֆինանսավորում, այլ ոչ որպես դուրս գրման ենթակա: Այդ գործընթացի շարունակության հետևանքով վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստը 2015-2016 թվականներին կազմեց 22-23%, իսկ հատվածի զուտ շահույթն իր 12,4% աճը փոխարինեց 30% անկումով:

Բանկերի ֆինանսական հաշվետվություններում չի տրվում ոչ ռեզիդենտների վարկավորման բաժանումն ըստ ոլորտների, ինչը զրկում է հետևել, թե որ հատվածի հաշվին է ապահովվում հիմնական աճը`կորպորատիվ, թե մանրածախ: Ըստ ռեզիդենտների երևում է, որ պորտֆելի 18,5% -ը կազմել են սպառողական վարկերը (հիփոթեքը`7%), 17% -ը կազմել են արդյունաբերական ոլորտի վարկերը, 14.8% -ը` առևտրի ոլորտի, 5,7% - ը`գյուղատնտեսության ոլորտի, 4.7% - ը`սննդի և ծառայությունների, 4.3% -ը `շինարարության, 3.3% -ը` տրանսպորտի և կապի ոլորտների վարկերը: ՓՄՁ վարկավորման մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում 2016-ին 28%-ից  նվազել մինչև 24%: Ժամկետանց վարկերի ամենամեծ ծավալը կուտակվել է սպառողական վարկերում և արդյունաբերական հատվածի վարկերում (ավելի քան 21%), իսկ առևտրի և գյուղատնտեսական ոլորտներում այս ցուցանիշը կազմել է 15-16%:

Բանկերի միագումար վարկային պորտֆելի աճի տեմպերը 2016-ին արագացել են 23,6%, 2015-ի 3% -ից, ինչի ֆոնին բարելավվել է ստանդարտ վարկերի դինամիկան`8,3% -ից մինչև 16.5%, իսկ NPL ընդհանուր ծավալի աճը դանդաղել է`50% -ից մինչև 13%: Բայց նույնիսկ այս բարելավման պայմաններում էլ ավելի զգալի աճ է պահպանվում բարձր ռիսկային խմբերում`կասկածելի և անհույս - 35% և 42%, որոնց ընդհանուր ծավալը 3 անգամ գերազանցում է ցածր ռիսկային խմբերի ծավալներին (վերահսկվող և ոչ ստանդարտ) - 187 մլրդ դրամ, նախորդ`62 մլրդ դրամի փոխարեն: Անհոյս փոխառությունների վելի քան 73% կուտակվել է գյուղատնտեսության ոլորտի, առևտրի և արդյունաբերության ոլորտների  սպառողական վարկերում, ընդ որում, անհույս վարկերի մեկ երրորդը կազմել է հիփոթեքը:

Արդյունքում, մանրածախ վարկավորումն անկումից հետո արձանագրեց ընդամենը 6.3% աճ, իսկ կորպորատիվը կտրուկ արագացեց աճի տեմպերը`1,4% -ից մինչև 36%, վարկային պորտֆելն իր ետևից բարձրացնելով մինչև 2.6 տրլն դրամի մակարդակ: Սակայն, այս ֆոնին աճի ավելի բարձր ցուցանիշեր գրանցվեցին պետական ​​պարտատոմսերում կատարված ներդրումներում, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված բանկային ձուլակտորներում / հուշադրամներում - 77-78%, համապատասխանաբար կազմելով`423.4 մլրդ դրամ և 0.8 մլրդ դրամ:

Հայաստանի բանկային համակարգի ակտիվների աճը 2016-ին 5.6%-ից արագացրել է մինչև 23%, կազմելով 4.1 տրլն դրամ: Դրանց կառուցվածքով վարկային պորտֆելը կազմել է 64.7%, ներդրումները պետական ​​պարտատոմսերում`10,5%, դրամական կանխիկ միջոցներում`2.8%, նոստրո հաշիվներում`2%: Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում բանկային համակարգի ակտիվները հասել են 80%-ի, իսկ վարկային ներդրումները`52%, 2015-ի 70.5%-ի և 45.4% -ի փոխարեն:

Այս ֆոնին, համակարգի պարտավորությունները 2016-ին արագացրել են աճի տեմպերը մինչև 22%, 2015-ի`4% -ի փոխարեն, կազմելով 3,4 տրլն դրամ, որից 47% -ը կազմել են ժամկետային ավանդները, 20.4% -ը`ցպահանջ պարտավորությունները, 23.5% -ը` բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված ավանդները / վարկերը, 1% -ը`լորո հաշիվները: Տարեկան կտրվածքով ժամկետային ավանդների աճի տեմպերն արագացել են` 11.2% -ից մինչև 29.2%, ցպահանջ պարտավորություններինը` 14,4%-ից մինչև 28%, բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված ավանդներ / վարկերինը` 7.3% անկումից մինչև 9% աճ, իսկ Լորո-հաշիվներինը կազմել է 2 անգամ աճ, նախորդ տարվա 65.3% աճից հետո:

Վարկավորումից բանկերի ընդհանուր եկամտային / ծախսային մասով եկամուտները 2016-ին ավելացել են 5%, ժամկետային ավանդների և ընթացիկ հաշիվների գծով ծախսերը`17,6%: Արժեթղթերով գործարքներից եկամուտները (այդ թվում նաև ռեպոները) աճել են 37%, իսկ ծախսերի անկումը կազմել է 56%: Միևնույն ժամանակ, եկամուտները նոստրո հաշվարկներից և միջբանկային վարկերից / ավանդներից աճել են 19,7%, իսկ ծախսերը լորո-հաշիվներից` միայն 5%: Վճարային գործառնություններից եկամուտները (դրամական փոխանցումները) ավելացել են 25.8%, իսկ ծախսերը`56.4%: Վճարային  քարտերի սպասարկման եկամուտներն առայժմ բացասական են`7.3% -ից 1.7%, իսկ ծախսերը, հակառակը, 6.7% -ից աճել են մինչև 18.7%: Արդյունքում, բանկային համակարգի տոկոսային եկամուտներն աճել են ընդամենը 1.7%, իսկ ոչ տոկոսային եկամուտները նվազել են 7.8%, մինչդեռ, տոկոսային և ոչ տոկոսային ծախսերը նվազել են 1% և 1.6%: Այս ֆոնին, համակարգի ընդհանուր եկամուտներն աճել են 16.7%, զիջելով ընդհանուր ծախսերիի դինամիկային - 20.9%, ինչն էապես գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները (4.4% և 3.8%, համապատասխանաբար):

2015-2016 թվականներին շուկան լքեց 4 բանկ`ՊրոԿրեդիտ Բանկը և ԲՏԱ Բանկը ( 2015-ի դեկտեմբերին), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Զարգացման հայկական բանկը (2016-ի դեկտեմբերին), համապատասխանաբար միանալով Ինեկոբանկին, Հայէկոնոմբանկին, Արդշինբանկին և Արարատբանկին: Արդյունքում, 2017 թվական մուտք գործեց 17 բանկ, որից 10-ը կանոնադրական կապիտալը համալրեց 2016 թ.-ին, ընդ որում, 5-ը` IV եռամսյակում, իսկ մնացած 5-ը փուլերով: Արդյունքում, բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2016-ին աճեց 29.3%, մինչև 648.6 մլրդ դրամ: Համակարգի նորմատիվային ընդհանուր կապիտալը, որի նվազագույն չափը 2017-ից սահմանված է 30 մլրդ դրամ, 2016-ին ավելացավ 40%, մինչև 619.9 մլրդ դրամ (շուկայում միջին հաշվով`36.5 մլրդ դրամ): Կապիտալի համարժեքության հարաբերակցության նորմատիվը (N1 – ը`12%) 2016-ին հասավ 38.76%-ի, 2015-ի` 24.72%-ի փոխարեն: Ընդհանուր իրացվելիության նորմատիվը (N2 / 1 - 15%) կազմեց 37.55%,2015-ին `29.90%: Ընթացիկ իրացվելիության նորմատիվը (N2 / 2 - 60%) կազմել է 253,83%, 2015-ին `172.13%: Հայաստանի բանկերը 2016 թվականը եզրափակել են 18,3 մլրդ դրամ ընդհանուր զուտ շահույթով, ինչը միայն IV եռամսյակում կրճատվել է 82.1%, մասնավորապես, 7 բանկերի մոտ դրական ցուցանիշի նվազեցման, երկու բանկերի մոտ վնասի նվազեցման և երեք բանկերի մոտ անհույս վարկերի դուրսգրման հետևանքով: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31.12.2016թ,կազմել է 483,94 դրամ / $ 1).

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար
Էկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատարԷկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար
«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ
Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. "Լույս" հիմնադրամ
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%
Առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոսԱռաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոս
Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՀայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը ՌուսաստանՀայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԱնհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և ԵրևանումՎարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիներըՀայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված ենԾաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից էԳևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համարՀովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետՊետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համարԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրըՀայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանըՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստինՀայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
Գոհար Բարսեղյան. Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետոՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառովԼոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Մենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասինՄենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասին
ՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվ
ՀՀ նախագահն ստորագրել է ՀՀ նախագահն ստորագրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթը
Պատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերովՊատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերով
Հայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներըՀայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները
Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստինՀայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստին
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիսՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիս
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատարՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.07.2025
RUB4.90-0.03
USD384.140.23
EUR449.250.34
GBP518.09-1.15
CAD280.990.62
JPY26.09-0.06
CNY53.600.04
CHF482.41-0.07