Արմինֆո. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման ճանապարհային քարտեզի հաջող իրականացման շրջանակներում հաջողվել է տնտեսել ռուսական 14.1 մլն.դոլարի դրամաշնորհի 2.4 մլն.դոլարը: Այս մասին ՀՀ կառավարության նիստում մարտի 16-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով, ռուսական գործընկերները պնդում էին, որ տնտեսված միջոցները պետք է վերադարձնել ՌԴ բյուջե, բայց բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվել նոր դրամաշնորհային համաձայնագրի շուրջ, որի նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Խոսքը գնում է 2.4 մլն.դոլարի դրամաշնորհի մասին, որի մեծ մասը կուղղվի վերջերս ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագծերի ֆինանսավորմանը: ՌԴ կառավարության դրական եզրակացությունն արդեն ստացվել է, հաղորդել է նախարարը:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |