Արմինֆո. 2017 թվականի հուլիսի 1-ից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, Հայաստանում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում և Բելառուսում տրանսպորտային միջոցներն անցնում են էլեկտրոնային անձնագրերի:
Հուլիսի 1-ից հետո ավտոմեքենա գնած քաղաքացուն չի տրվի թղթե անձնագիր: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ավտոմեքենաների հին և նոր սեփականատերերի մասին տեղեկատվությունը կպահվի միայն էլեկտրոնային տվյալների բազայում: Մեքենայի ներկայիս սեփականատերն անհրաժեշտության դեպքում կարող է դրանք պահանջել: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ազատ մուտք կունենան դեպի էլեկտրոնային բազան:
Արտադրվող բոլոր ավտոմեքենաները հուլիսի 1-ից կունենան էլեկտրոնային անձնագրեր, և ներմուծվող ավտոմեքենաների համար էլեկտրոնային բազան կվարի Ռուսաստանի մաքսային ծառայությունը: Նախագծի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կկանոնակարգեն թվայնացված փաստաթուղթը:
Բոլոր այդ օրինագծերը պետք է ընդունվեն մինչև հուլիսի 1-ը, այսինքն, մինչև Եվրասիական համաձայնության ուժի մեջ մտնելը:
![]() | 7.81 | 0.41 |
![]() | 458.98 | -0.42 |
![]() | 485.74 | 1.67 |
![]() | 572.99 | 1.96 |
![]() | 359.00 | 0.43 |
![]() | 35.85 | -0.13 |
![]() | 68.01 | -0.03 |
![]() | 472.69 | 2.04 |