Արմինֆո. Մարտի 16-17-ն ընկած ժամանակահատվածում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում Մինսկում տեղի ունեցավ «Belarus: Trade Finance - 2017» ամենամյա միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաև Անելիք Բանկը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցում էին, աշխարհում բանկային ոլորտի և ներդրումային ընկերությունների մոտ 100 ներկայացուցիչներ, ովքեր քննարկեցին առևտրի ֆինանսավորման ներկա մարտահրավերները, ոլորտում վերջին փաստաթղթային գործառնությունների միտումները, ինչպես նաև երկարաժամկետ ֆինանսավորման այլ աղբյուրներ ներգրավելու հնարավորությունը և զարգացման հեռանկարները:
Անելիք Բանկի Միջազգային ակրեդիտիվների, երաշխիքների և ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանը ներկայացրեց զեկույց «Առևտրի ֆինանսավորում. Մարտահրավերներ և հեռանկարներ հայաստանյան շուկայում» թեմայով։ Իր ելույթում նա նշեց. «Առևտրի ֆինանսավորման գործիքները նշանակալիորեն կրճատում են արտադրողական ծախսերը, ինչը թույլ է տալիս տեղական արտադրողին ավելի մրցունակ գներ գոյացնել շուկայում։ Նմանատիպ գործիքներով Բանկը ցանկանում է աջակցել Հայաստանի ներմուծող և արտահանող ընկերություններին, ցանկացած պահի տրամադրելով իրենց պրոֆեսիոնալ խորհրդատվություն»:
Տարեկան համաժողովի շրջանակներում Անելիք Բանկի Միջազգային ակրեդիտիվների, երաշխիքների և ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանին ՎԶԵԲ-ի կողմից շնորհվեց «EBRD TFP Trade Expert» մրցանակը ` ՎԶԵԲ-ի «Trade Exchange» ամսագրի կազմակերպած «Trade Finance Clinic» ամենամյա միջազգային մրցույթին մասնակցելու համար:
Նշենք, որ Իննեսա Ամիրբեկյանը նախկինում արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից շնորհվող երկուական «TFP Gold Award» և «TFP Professional» մրցանակների։
Հիշեցնենք, որ Անելիք Բանկի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):