Ուրբաթ, 24 Մարտի 2017 13:46
Նաիրա Բադալյան

«Տարոն-Ավիա» ընկերությունը չի վախենում մրցակցել ռուսաստանյան ավիաընկերությունների հետ

«Տարոն-Ավիա» ընկերությունը չի վախենում մրցակցել ռուսաստանյան ավիաընկերությունների հետ

Արմինֆո. «Տարոն-ավիա» ավիաընկերությունը, որը նախկինում Հայստանի տարածքում իրականացնում էր բեռնափոխադրումներ և չարտերային ուղղությունների սպասարկում, չի վախենում մրցակցել ռուսաստանյան ավիաընկերությունների հետ, և ապրիլի 25-ից կանոնավոր չվերթներ է սկսելու Գյումրիից Կրասնոդար, Դոնի Ռոստով և Սամարա ուղղություններով: Իսկ հունիսից ընկերությունը ծրագրում է նաև իրացնել Գյումրիի-Սոչի և ԳՅումրի-Մոսկվա ուղղությունները:

Ըստ ավիաընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Պապիկյանի, ավիափոխադրողն ունի վարձակալությամբ վերցրած Boeing -737-500 մակնիշի երեք ինքնաթիռ, որոնք կգործեն «Շիրակ» օդանավակայանից: Սկզբում ընկերությունը պետք է թռիչքներ իրականացնի մեկ Boeing - 737-500 ինքնաթիռով, որը կրում է Մհեր Մկրտչյանի անունը, և ներկայումս տեխնիկական սպասարկման փուլում է գտնվում Հորդանանում: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ: Գյումրիից Կրասնոդար չվերթի տոմսերը կարժենան 75 եվրո, իսկ հակառակ ուղղությամբ`60 եվրո, մինչև 25 կգ ուղեբեռի և 7 կգ ձեռքի ուղեբեռի անվճար փոխադրման հնարավորույամբ (ներառյալ բոլոր հարկերը և վճարները): Դեպի Դոնի Ռոստով և Սամարա թռիչքները նախատեսված են շաբաթը մեկ անգամ, բայց գները դեռ չեն սահմանվել: Միևնույն ժամանակ, ինչպես վստահորեն հայտարարել է Պապիկյանը, ընկերության գնային քաղաքականությունը լիովին մրցունակ է: «Ապագայում մենք նախատեսում ենք ուղևորների համար կազմակերպել հատուկ հարմարավետ տեղափոխություն Երևանից Գյումրի», - վստահեցրել է ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը:

«Տարոն-Ավիա»-ն չի վախենում ռուսական ավիաընկերությունների հետ մրցակցությունից, քանի որ երկար ժամանակ ուսումնասիրում է շուկան և նախորդների սխալները: «Երկու տարվա ընթացքում մենք պատրաստվում էինք դրան: Մենք լսել ենք հայկական ավիաընկերությունների միջև կոշտ մրցակցության մասին: Հաշվի առնելով այդ ամենը, մենք որոշել ենք մեր գործունեությունն սկսել առանձ շտապելու և շատ զգուշորեն: Իսկ այժմ շատ պատեհ պահ է մեկնարկի համար, իսկ շուկայի հետազոտությունը ցույց տվեց, որ այսօր չարժե վախենալ մրցակցությունից», - ասել է Պապիկյանը:

Օրերս ընկերությունը կսկսի էլեկտրոնային տոմսերի վաճառքը և Հայաստանի ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ խոստանում է տեղեկատվության մատչելիությունը նաև հայերեն լեզվով:

Հիշեցնենք, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը զարգացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր: Մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 31-ից օդանավակայանն ազատված էր, այսպես կոչված, «օդի հարկից»: 2017 թվականի հունվարի 1-ից աերոնավիգացիոն ծառայությունների սակագները կրճատվեցին 50% -ով, իսկ ավիաընկերությունների ավիամետեոսպասարկումը կատարվում է անվճար: 2016 թվականի նոյեմբերի 21-ից, ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը չվերթներ է սկսել իրականացնել Վնուկովո-Գյումրի չվերթով:

Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանից երկար ժամանակ թռիչքներ չէին իրականացվում: 2015 թվականից իրականացվող միակ Գյումրի-Մոսկվա չվերթը 2016-ից դադարեցվեց: «Շիրակ» օդանավակայանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մի մասն է, որն ստեղծվել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից, որի նաև կոնցեսիոն կառավարման ներքո է գտնվում նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: «Շիրակ» օդանավակայանը կառուցվել է 1961 թվականին և հանդիսանում է միջազգային օդանավակայան: 2017 թվականի փետրվարին հայտարարվեց, որ  ընկերությունը պատրաստվում է «Շիրակ» - ի ենթակառուցվածքի բարելավման նպատակով ներդնել 10 մլն դոլար, որից  3 մլն.դոլարը կներդրվի ընթացիկ տարում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
07.04.2020
RUB6.620.04
USD499.37-2.18
EUR543.060.68
GBP614.92-1.84
CAD356.260.73
JPY45.79-0.14
CNY70.39-0.15
CHF513.230.07



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000