Արմինֆո. 2016 թվականին Ռուսաստանը 13,6%-ով կրճատել է բնական գազի մատակարարումները Հայաստան` մինչև 1867080,4 հազար խմ, արժեքային արտահայտությամբ 32,2% նվազմամբ` մինչև 288.6 մլն դոլար: Ընդ որում Իրանից բնական գազի մատակարարումներն ավելացել են ընդամենը 0,3%-ով, մինչև 367181,7 հազար խմ, արժեքային արտահայտության 15,4% նվազմամբ` մինչև 58.5 մլն դոլար: Արդյուքնում` Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, 2016 թվականին ներմուծվել է 2234262,2 հազար խմ բնական գազ (տարեկան անկումը 14,9%)` 374.1 մլն դոլար ընդհանուր արժեքով (տարեկան անկումը` 32,5%):
Աղբյուրի համաձայն, 2016 թվականին հեղուկ գազի մատակարարումները նվազել են 41,4%-ով, մինչև 4054 տ, մաքսային արժեքի 55,4% նվազմամբ` մինչև 1.5 մլն դոլար: Մասնավորապես, ՌԴ-ից ստացվել է 3 457 տ հեղուկ գազ` գրեթե տասնապատիկ տարեկան աճով, մաքսային արժեքի համանման աճով մինչև 1.3 մլն դոլար: Իրանից հեղուկ գազի մատակարարումները նվազել են 91,8%-ով, մինչև 361 տ, մաքսային արժեքի 93% անկման պայմաններուըմ` մինչև 153.6 հազար դոլար, իսկ Իրաքից, համապատասխանաբար, 89,2% և 90%` մինչև 235.9 տ և 110.2 հազար դոլար:
Հաշվետու տարում Հայաստանից Վրաստան է արտահանվել է 6.2 մլն դոլարի 24702 հազար խմ բնական գազ, ծավալի 79,6% և մաքսային արժեքի 75% անկմամբ:
2013 թվականի դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրին համապատասխան, 2016 թվականին Ռուսաստանից Հայաստան բնական գազի առանց մաքսատուրքի մատակարարումների ծավալը նախատեսվում է 2.321,6 մլն խմ, իսկ այլ երկրներից` շուրջ 399 մլն խմ: Իրանական գազը Հայատսան է ստացվում բարտերային սխեմայով` 1 խմ բնակն գազ 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց, որն առաքվում է Երևանի ՋԷԿ-ից:
![]() | 4.83 | 0.00 |
![]() | 386.52 | 0.12 |
![]() | 415.24 | 0.90 |
![]() | 478.40 | 0.81 |
![]() | 284.06 | 0.03 |
![]() | 27.65 | -0.03 |
![]() | 54.62 | -0.17 |
![]() | 427.95 | 1.46 |