Արմինֆո. Մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է չեխական «Foodish s.r.o.ե ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանի հետ։
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ընկերությունը զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ և մեծածախ առևտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։ Գործարարը նախարարին տեղեկացրել է, որ 2016 թվականից «Foodish s.r.o.ե ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։
Կարեն Սարգսյանը նշել է, որ մտադիր են մեծացնել դեպի Եվրոպա արտահանվող արտադրատեսականին, ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում և հայկական ընկերությունների հետ համագործակցության շրջանակը: Գործարարը հավելել է, որ նաև լոգիստիկ կենտրոնների ստեղծման ծրագրեր ունեն։
Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ լոգիստիկ կենտրոնների առկայությունը Հայաստանում և Եվրոպայում հայ գործարարների համար չափազանց կարևոր է, և ավելացրել, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակել այս հարցում։ Նախարարը գործարարին է ներկայացրել Հայաստանում գործունեություն ծավալելու համար առկա աջակցության գործիքակազմը, որը կարող է խթանել և դյուրացնել բիզնեսը։ Նախարար Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ընկերության հետ՝ վերջինիս ծրագրերը իրականություն դարձնելու նպատակով։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ. կազմել է $ 17,3 մլն՝ 20,3 % տարեկան անկումով: Ըստ որում, արտահանումը կազմել է $2,3 մլն՝ 35,4 % տարեկան աճով, ներմուծումը՝ $15 մլն՝ 25% տարեկան անկումով:
RUB | 4.24 | -0.01 |
USD | 387.61 | 0.42 |
EUR | 431.53 | 0.90 |
GBP | 512.07 | 1.25 |
CAD | 285.13 | -0.07 |
JPY | 27.55 | -0.08 |
CNY | 54.61 | 0.05 |
CHF | 458.82 | 0.44 |