
Արմինֆո. Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոուհանիի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գազի ոլորտում համագործակցության շուրջ: «Գազպրոմի» և Իրանի ազգային նավթային ընկերության միջև փոխգործակցության շուրջ համապատասխան հուշագիր է ստորագրվել մարտի 28-ին երկու նախագահների հանդիպմանը:
«Գազպրոմը» մտադիր է «Հրազդանի ՋԷԿ»-ում արտադրվող էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազի հետ: «Գազպրոմը» Հայաստանի շուկայում աշխատանքի արդյունավետության բարձրացման ներուժ է տեսնում` «Հրազդանի ՋԷԿ» հինգերորդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան իրանական գազի հետ փոխանակման հաշվին», - «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի խոսքերը վկայակոչել է «Վեդոմոստին»: Այժմ Հայաստանի համար գազի գինը կազմում է 150 դոլար` 1000 խմ դիմաց:
Մարտի 28-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և էներգետիկայի ու տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրագործման հեռանկարները: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

