Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը չի կարող իրացնել 15 մլրդ.դոլարի ներդրումներ: Այս մասին մարտի 30-ին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կառավարության նիստիվ հետո, մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի հայտարարությունները 15 մլրդ.դոլարի ներդրումների մասին:
Ըստ Սուրեն Կարայանի, 1-3 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը չի կարող «մարսել» նման գումարներ: Նախարարն իրավատեսական է համարում ՀՀ վարչապետի հայտարարությունները 3.2 մլրդ.դրամի ներդրումներ ներգրավելու առումով: «Միայն երեք անհրաժեշտ պայմանների`ներդրումային նախագծերի, ֆինանսավորման աղբյուրների և դրանք իրականացնողների առկայության դեպքում պատրաստ եմ ծրագիրը համարել իրատեսական», - ասել է Կարայանը: Հետևաբար, վարչապետի հայտարարությունն ավելի իրատեսական է:
Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք արդեն ներգրավվել են Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում, ըստ Կարայանի, Ազգային վիճակագրական ծառայությունը շուտով կհրապարակի ներդրումների մասին տեղեկատվություն:
Նշենք, որ 15 մլրդ.դոլարի ներդրումների ներգրավման մասին խոստումներով ելույթ է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 2017-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր 3.2 մլրդ.դոլարի ներդրումների ներգրավման հնարավորության մասին:
Նշենք, որ 2016 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 92 մլն դոլար: Մինչդեռ, երկրի կառավարությունը 2017-ին կանխատեսում է 3,9% տնտեսական աճ, որը 2018-2019 թվականներին համապատասխանաբար կաճի` 4% և 4.1 %:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |