Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ. հունվար-փետրվարին 2016 թ.նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 23,2%-ով՝ մինչև $233.7 մլն, և դա առաջատար ցուցանիշ է առևտրային գործընկերների թվում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման ծավալը դիտարկվող ժամանակաշրջանում աճել է
53%-ով՝ մինչև $64.6 մլն՝ Ռուսաստանից ներմուծման ծավալի ավելի համեստ աճի դեպքում՝ 14,7%-ով, մինչև $169.1 մլն: Արտահանման և ներմուծման գծով նույնպես Ռուսաստանն առաջատարություն է պահպանում Հայաստանի առևտրային գործընկերների թվում: Որպես համեմատություն՝ նշենք, որ մեկ տարի առաջ նույն ժամանակաշրջանում Հայաստանի և Ռուաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերը շատ ավելի համեստ էին՝ 7,8%, ներմուծման 4,8% անկման պատճառով, արտահանման 2 անգամ աճի պայմաններում:
Հայաստանի հետ արտաքին առևտրաշրջանառության գծով երկրորդ տեղում Չինաստանն է՝ $81.4 մլն (տարեկան աճը 51,4%), որից ներմուծմանը բաժին է ընկնում $63.7 մլն (տարեկան աճը 65,9%), իսկ արտահանմանը՝ $17.8 մլն (տարեկան աճը 15,3%):
Արտաքին առևտրաշրջանառության գծով երրորդ տեղում է հայտնվել Շվեյցարիան՝ ապահովելով Հայաստանի հետ առևտրային գործառնությունների 21,2 անգամ աճ՝ մինչև $44.5 մլն, արտահանման՝ 299,5 անգամ, մինչև $34.1 մլն ծանրակշիռ աճի հաշվին, ներմուծման՝5,2 անգամ, մինչև $10.4 մլն աճի պայմաններում:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալով չորրորդ և հինգերորդ տեղերում են Բուլղարիան և Գերմանիան՝ համապատասխանաբար $41 մլն և $39 մլն: Ըստ որում, Գերմանիան տարեկան կտրվածքով իջել է երկու աստիճանով, իսկ Բուլղարիան, ընդհակառակը, բարձրացել է մեկ աստիճանով: Բուլղարիա արտահանման ծավալը 2017 թ.հունվար-փետրվարին կազմել է $36.8 մլն՝ 52,8% տարեկան աճով, ներմուծման՝ 37,2%, մինչև $4.2 մլն անկման պայմաններում: Իսկ Գերմանիա արտահանումն այդ ժամանակաշրջանում աճել է տարեկան 3,8%-ով, մինչև $22.3 մլն, ներմուծման՝ 8,7%-ով, մինչև $16.7 մլն անկման պայմաններում:
Ռուսաստանից հետո արտահանման ծավալով TOP-5-ում են հայտնվել Բուլղարիան, Շվեյցարիան, Գերմանիան և Վրաստանը՝ 6-րդ դիրք հետ մղելով Չինաստանին, իսկ ներմուծման ծավալով առաջատարին՝ ի դեմս Ռուսաստանի, զիջում են Չինաստանը, Թուրքիան, Իրանը և Գերմանիան, որոնց ընդհուպ մոտեցել են Իտալիան և ԱՄԷ-ն:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2017 թ. հունվար-փետրվարին կազմել է $761 մլն՝ տարեկան կտրվածքով ավելանալով 22,2%-ով (մեկ տարի առաջ 1,7% անկման փոխարեն): Արտահանումը դիտարկվող ժամանակաշրջանում աճել է 20,1%-ով, մինչև $273.7 մլն, իսկ ներմուծումը՝ 23,5%-ով, մինչև $487.3 մլն, մինչդեռ մեկ տարի առաջ հունվար-փետրվարին դիտվել է տարաուղղված դինամիկա՝ արտահանման 23,6% աճն ուղեկցվել է ներմուծման 12,2% անկումով: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում 33,2%, ԵՄ-ին 22,3%, այլ երկրների (այդ թվում՝ ԱՄՆ, Չինաստան, ԱՄԷ, Վրաստան, Իրան, Իրաք, Թուրքիա)՝ 44,5%, ինչն աննշան տարբերվում է մեկ տարի առաջվա ցուցանիշներից՝ համապատասխանաբար 32,5%, 22,6% և 44,9%: