Արմինֆո. Հայաստանի առևտրի շրջանառությունը 2017 թվականի հունվար-փետրվարին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9.6% (նախորդ տարվա անկումը`1.8%), կազմելով 292,2 մլրդ.դրամ ($ 601 մլն): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության տվյալների, ,օակմ 2017-ի փետրվարին առևտրի շրջանառությունը Հայաստանում աճել է 28.1%, մինչև մինչև 163.4 մլրդ դրամ ($ 336 մլն): Դրական դինամիկան պայմանավորված էին մանրածախ առևտրի տարեկան դինամիկայի բարելավումով (անկումից դեպի աճ) ինչպես նաև մեծածախ առևտրի և ավտոմեքենաների առևտրի աճի տեմպերի արագացումով: Մասնավորապես, մեծածախ առևտրի շրջանառությունը հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 15.7%, մինչև 118.4 մլրդ.դրամ, նախորդ տարվա 3.5% անկման փոխարեն: Ավտոմեքենաների առքի / վաճառքի շրջանառության դինամիկան հունվար-փետրվարին աճել է 45.6%, կազմելով 11.7 մլրդ.դրամ, մինչդեռ մեկ տարի առաջ արձանագրվել էր անփոփոխ դինամիկա: Միայն փետրվարին ավտոմեքենաների առքի / վաճառքի շրջանառությունն աճել է 10.7%, մինչև 6.2 մլրդ.դրամ, մանրածախ առևտրի շրջանառությունը` 19.9%, մինչև 87.8 մլրդ.դրամ, իսկ մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 43.5%, մինչև 69.5 մլրդ.դրամ:
Ըստ վիճակագրական տվյալների, մանրածախ առևտրի շրջանառությունը 2017-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7%, նախորդ տարվա անկումը` 5.1%, կազմելով 162 մլրդ.դրամ: Մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքում ամենամեծ շրջանառությունն ապահովել են խանութները (այդ թվում նաև սուպերմարկետները) – 75.2% կամ 121.7 մլրդ դրամ (տարեկան աճը 5,1%), առևտրի մյուս օբյեկտները` 13.3% կամ 21.6 մլրդ դրամ (տարեկան անկումը`4.2%), որոնց հաջորդում են սպառողական շուկաները`7.2% կամ 11.6 մլրդ.դրամ (տարեկան աճը`7.4%), կրպակները`2.8% կամ 4,5 մլրդ.դրամ (տարեկան աճը`4.6%) և գյուղատնտեսական շուկաները`1.5% կամ 2.5 մլրդ դրամ (տարեկան անկումը`0.1%):
Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության կառուցվածքում գերիշխում է մանրածախ առևտուրը`55.5%, որին հաջորդում է մեծածախ առեվտուրը`40.5%, ինչպես նաև ավտոմեքենաների առք/ վաճառքը`4%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի փետրվարին կազմել է 486.51 դրամ/$ 1, իսկ հունվար-փետրվարին`486.26 դրամ/$ 1: