Ուրբաթ, 7 Ապրիլի 2017 12:14

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամն ակնկալում է 25 հազար մարդու մասնակցություն հայկական կոնյակի փառատոնին

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամն ակնկալում է 25 հազար մարդու մասնակցություն հայկական կոնյակի փառատոնին

Արմինֆո. Զբոսաշրջության զարգացման հիմնադրամն ակնկալում է 25 հազար մարդու մասնակցություն հայկական կոնյակի փառատոնին, որը տեղի կունենա մայիսի 7-ին Ծաղկաձորում` նշված հիմնադրամի և Զբոսաշրջության պետական կոմիտեի համատեղ ջանքերով: Այդ մասին հայտարարել է հիմնադրիամի տնօրեն Տիգրան Կարապետյանը:

 

Նրա ասելով, փառատոնին մասնակցելու հրավիրված են կոնյակի արտադրությամբ զբաղվող բոլոր ձեռնարկությունները, որոնք շահագրգռված են հայկական ոգելից խմիչքի ճանաչելիության մակարդակի բարձրացմամբ միջազգային շուկաներում, եղած շուկաներում  դիրքերի ամրապնդմամբ և նորերի որոնմամբ, որոնց թիվը 30-ից ավելի է: «Ստեղծվել են նոր պայմաններ, որպեսզի արտադրողները մասնակցեն փառատոնին, որը գովազդային նպատակներից զատ կնպաստի նաև ներկայացվող արտադրանքի վաճառքին », - նշել է Կարապետյանը, հավելելով, որ փառատոնի անցկացման համար արդեն պատվիրվել են հատուկ հարմար տաղավարներ, կազմվել է համերգային ծրագիր, և նախապատրատվել են անակնկալներ:

 

«Փառատոնը կուղեկցվի աննախադեպ գովազդային արշավով, և շուտով դրա մասին կարելի է իմանալ հայտնի ԶԼՄ-ներից», - ընդգծել է հիմնադրամի ղեկավարը: Նա նաև հավելել է, որ հայկական զբոսաշրջային ապրանքի  և այդ փառատոնի նպատակային շուկան Ռուսաստանն է, որտեղ արդեն հետաքրքրություն կա Հայաստանի և փառատոնի նկատմամբ: Կարապետյանը հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի փառատոնն անցնի բարձր մակարդակով, և հայկական զբոսաշրջային  ապրանքը հետաքրքրություն առաջացնի բազմաթիվ երկրներում: Ընդ որում, նա հավելել է, որ փառատոնը կանցկացվի ամեն տարի:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 21529.2 հազար լ կոնյակ` 27% տարեկան աճով: