Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն Արարատի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային մի շարք ծրագրեր քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳե պետական հիմնարկի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ: Ներկայացված ծրագրերը մասնավորապես վերաբերում էին օրգանական մթերքների արտադրության և վերամշակման կազմակերպմանը, նորագույն տեխնոլոգիաներով աշխատող չորանոցի ստեղծմանը, կաթի վերամշակման գործարանի գործարկմանը և այլն:
Պատասխանատուները շահառուների հետ համատեղ մանրամասն քննարկել են ներկայացված ծրագրերի նպատակահարմարությունն ու հիմնավորումները, առանձին դեպքերում դրանք վերանայելու հնարավորությունները, ինչպես նաև ֆինանսավորման առավել նախընտրելի տարբերակները:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

