Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 17:50
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկն ընդլայնում է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը, Առինջ Մոլի առևտրի կենտրոնի տարածքում գործարկելով «Կոտայք» մասնաճյուղը

Կոնվերս Բանկն ընդլայնում է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը, Առինջ Մոլի առևտրի կենտրոնի տարածքում գործարկելով «Կոտայք» մասնաճյուղը

Արմինֆո. Կոնվերս Բանկն ընդլայնում է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը Առինջ Մոլ խոշորագույն առևտրի կենտրոնի տարածքում գործարկելով իր նոր`«Կոտայք» մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Կոտայք» մասնաճյուղի գործարկումը բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման և արդիականացման  ծրագրի հերթական քայլն է:

Այս մասնաճյուղի բացմամբ  Հայաստանի խոշորագույն մանրամեծածախ առևտրի կենտրոնի՝ Առինջ  Մոլի հաճախորդները և հարակից բնակավայրերի բնակիչները կարող են օգտվել  ունիվերսալ բանկային ծառայությունների ողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական և միջազգային փոխանցումներ և այլն: Տարածքում բանկը ձևավորվի հաճախորդների սպասարկման ենթակառուցվածքներ՝ բանկոմատների և բանկի վճարային տերմինալների ցանց:

Բանկից տեղեկացրել են, որ այս տարի նախատեսվում է գործարկել ևս 3 մասնաճյուղ, ինչպես նաև վերանորոգել և արդիականացնել Երևանում ու մարզերում գործող մասնաճյուղերից 6-ը:

«Կոնվերս Բանկում միշտ կարևորել են ծառայությունների հասանելիությունը և  սպասարկման որակի և  պայմանների բարելավումը:  Այդ առումով տարածքների բարեկարգման ու մասնաճյուղերի ցանցի ընդլայնման աշխատանքները լինելու են շարունակական»-ասված է Բանկի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ներկայում Երևանում և մարզերում գործում է  Կոնվերս Բանկի  35 մասնաճյուղ, որից 14-ը գտնվում է Երևանում, 20-ը Հայաստանի մարզերում և 1 մասնաճյուղ`Արցախում:

Նշենք, որ «Կոնվերս Բանկը» Հայաստանում գործում է 1996 թվականի սպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ից որպես բանկւ բաժնետերեր հանդես են գալիս Advanced Global Investments LLC-ն` 80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.» ընկերությունը`  14.06% և Էջմիածնի Մայր տաճարը` 5%: «Կոնվերս Բանկը» ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008 թ.-ից ի վեր և ներկայումս ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում:  2009-ից Առևտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. Բանկն արժանացել է ՎԶԵԲ "Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն" մրցանակին, ինչը վկայում է համատեղ ծրագրերում նորարարական մեխանիզմների օգտագործման արդյունավետության մասին։