Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 14:12
Էմմանուիլ Մկրտչյան

Բժշկություն. «հիվանդ», թե ապահովագրական

Բժշկություն. «հիվանդ», թե ապահովագրական

Արմինֆո.Հայաստանի բժշկական ծառայությունների շուկան այսօր հիշեցնում է առանց կանոնների մի խաղ, որը ժողովուրդն արդեն վաղուց մկրտել է որպես  «բժշկական խարդախություն»: Իհարկե, Հայաստանը, որպես պետություն, ի վիճակի չէ իր քաղաքացիներին ապահովել անվճար առողջապահություն, բայց ի վիճակի է էապես բարձացնել բուժսպասարկման որակը, քանի որ ունի որակյալ կադրեր և լավ հագեցված կլինիկաներ, բուժկենտրոններ ու լաբորատորիաներ: Ընդամենը պահանջվում է հաստատել տարրական կարգուկանոն, ոլոտը դուրս բերել խորն ստվերից, որը, տարբեր գնահատականներով, հասնում է տարեկան 90 մլրդ.դրամի, ինչպես նաև սահմանել, այսպես կոչված, խաղի կանոնները, ներդնել բուժհաստատությունների գործունեության ընթացակարգերը և ուժեղացնել վերահսկողությունը: Այդ խնդիրը բազմաթիվ երկրներ լուծում են մեկ հիմնական դեղատոմսի միջոցով – ներդնելով պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը (ՊԲԱ), գործիք, որն ի վիճակի է շահերի բախման և զսպումների ու հահակշիռների սկզբունքի հիման վրա գոնե մի քիչ կարգ ու կանոն ապահովել երկրի առողջապահության ոլորտում: Հայաստանում արդեն սկսվել է ՊԲԱ ներդրման հայեցակարգի մշակումը, հաշվի են առնվում նաև պետության կողմից կարիքավոր քաղաքացիներին տրամադրվող դոտացիաները, և, ամենայն հավանականությամբ, մի քանի տարուց բոլորս էլ կդառնանք այդ համակարգի անմիջական շահառուները: Ապահովագրական բժշկության նրբությունները հասկանալու նպատակով ԱրմԻնֆո լրատվական գործակալության տեսաբան Էմանուիլ Մկրտչյանը զրուցում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի հետ:

Բժշկական ապահովագրությունը Ձեր կողմից ղեկավարվող ապահովագրական ընկերության համար մոտ թեմա է, ընկերությունը շուկայի առաջատարն է բժշկական ապահովագրության դասում: Չէ որ դուք նաև մեծ փորձ ունեք պաշտոնյաների առողջության ապահովագրության գծով, երբ մի քանի տարի առաջ պետությունը բիզնեսին փոխանցեց այդ ոլորտի կառավարման իրավունքը, իսկ հետո ետ վերցրեց, համակարգը կատարյալ չլինելու պատրվակով: Բայց, այնուամենայնիվ, ինչի՞ շնորհիվ «Ինգո Արմենիա» ընկերությանը հաջողվեց հաջողություններ գրանցել այդ ոլորտում:

Մեր ընկերությունն այսօր զբաղեցնում է կամավոր բժշկական ապահովագրության շուկայի 35 տոկոսանոց նիշան, տարեկան 10 տոկոս աճով: Գտնում եմ, որ դա լավ ցուցանիշ է, որի հիմքերը դրվեցին դեռ 15 տարի առաջ: Այն ժամանակ մենք գիտեինք, որ վաղ թե ուշ Հայաստանում անհրաժեշտություն կառաջանա մտածել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցնելու մասին, և մենք, մշակելով և կատարելագործելով կամավոր հատվածի մեթոդաբանությունը, այս տարիներին աստիճանաբար պատրաստվում էինք դրան: Հետևաբար, այն ժամանակ ներդնելով ամուր հիմքեր, այսօր մենք առաջինն ենք այդ հատվածում, մշտապես զարգացնելով և կատարելագործելով բժշկական ապահովագրության պրոդուկտները, հատուկ ուշադրություն հատկացնելով նաև ծառայութոյւնների որակին: Բայց որակից բացի մենք շեշտը դնում ենք նաև մյուս կարևոր բաղադրիչների՝սպասարկման արագության և հատուցումների գործընթացի լիակատար թափանցիկության վրա: Այս բոլոր պարամետրերը պահպանվում են ոչ միայն տարիներով փորձարկված մեթոդաբանության, այլ նաև մեր ընկերության փորձված պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ, այդ թվում նաև փորձագետ-բժիշկների, որոնք պաշտպանում են մեր հաճախորդների շահերը: Հայաստանը մեծ երկիր չէ,  այստեղ բժիշկների ու կլինիկաների ընտրության հարցում աշխատում է բանավոր ռադիոյի սկզբունքը, և շատ կարևոր է հաճախորդներին հեռու պահել սխալներից: Եվ չնայած վերջնական ընտրությունը, բնականաբար, կատարում է հաճախորդը, որը մեր բժշկական վկայագրի տնօրինողն է, մենք խորապես շահագրգռված ենք մեր հաճախորդ-հիվանդի հաջող բուժման հարցում, դրա համար էլ մեր փորձագետները միշտ պատրաստ են առաջարկել ամենաշահավետ տարբերակներ:

Ինչպիսի՞ն են ձեր կլինիկական բազայի կառույցները: Շա՞տ մասնավոր անձինք են դիմում կամավոր բժշկական ապահովագրություն ստանալու նպատակով:

Իհարկե ոչ, շատ չեն, հաճախորդների ընդհանուր բազայի մոտ 2 տոկոսը: Ապահովագրական ռիթեյլի շուկան նոր է ծնվում: Մենք հիմնականում սպասարկում ենք ընկերություններին, որոնք ապահովագրում են իրենց աշխատակիցներին: Դրանք Հայաստանում գործող արտասահմանյան կազմակերպություններ են, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Այսօր շուկայի աճը հիմնականում կախված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների առողջության ապահովագրությունից: Ոլորտը ներկայումս էական վերելք է ապրում և ունի բարձր կապիտալացում: Իսկ տնտեսության մյուս ոլորտներն այդ առումով իրենց պահում են շատ պասիվ, ինչը հասկանալի է - երկրում ճգնաժամ է:

Ո՞վ է այսօր ձեր պոտենցիալ հաճախորդը: Ինչպիսի՞ն պետք է լինի նրա ամսական աշխատավարձը:

Դրանք ընկերությունների հաջողակ մենեջերներ են և սովորական աշխատակիցներ, որոնց ամսական աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ և ավելի: Այս տարի ֆիզիկական անձանց համար գործարկեցինք մի նոր պրոդուկտ, որի արժեքը մեկ անձի համար սկսվում է տարեկան 200 հազար դրամից, երեխաների համար 30 տոկոս զեղջով: Մենք այն փորձարկել ենք, և հուլիսի 1-ից կսկսենք վկայագրերի վաճառքը: Ծրագիրը լավն է ու լիակատար, ներառում է բոլոր ամբուլատորիաները, ստացիոնարները, ախտորոշումը, բուժման բոլոր գործընթացները, դեղամիջոցները: Ծրագիրը կառուցված է այնպես, որ ամեն տարի դրան ավելանում է ծածկույթի մի նոր «բաժին»: Այսինքն, հաճախորդի բեռը չի ավելանում, բայց ծածկույթն ավելանում է: Իհարկե, անկախ հատուցումից: Այդ սահմանափակումը հիմնականում կապված այսպես կոչված հակասելեկցիայի ռիսկի հետ, երբ ապահովագրության վկայագիրը կարելի է գնել արդեն նախատեսված թանկարժեք բուժումը տնտեսելու նպատակով: Չէ որ չի կարելի ապահովագրել առանց ռիսկերի անդերռայթինգի, առանց սամանելու ռիսկին համարժեք դրույքը: Հետևաբար, պայմանագրում նշված որոշ ծածկույթներ իսկույն ուժի մեջ չեն մտնում, դրա համար անհրաժեշտ է այսպես կոչված՝ սպասման փուլ: Կյանքի ապահովագրությունն ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքումից 6 ամիս անց, որոշ հիվանդությունների ապահովագրություններ կարող են ուժի մեջ մտնել, օրինակ, մեկ տարի անց: Այստեղ շատ կարևոր է այդ հիվանդության վրա հասնելուն չսպասելը, այլ մեծ ուշադրություն դարձնել համալիր կանխարգելիչ միջոցառումներին: Հետևաբար, սկզբում մեր հաճախորդը մեկ տարվա ընթացքում անցնում է լիակատար հետազոտություն, իսկ անհրաժեշտ և անմիջական բուժման բոլոր գործընթացներն ընդունվում են ավելի ուշ, որպես կանոն – երկրորդ կամ երրորդ տարվա ընթացքում: Այսինքն, ծրագիրը հաշվարկված է ոչ թե մեկ, այլ 3-5 տարիների համար: Այժմ պատրաստվում է on-line հարթակը, որը պոտենցիալ հաճախորդին թույլ կտա ներկայացնել հայտը և ստանալ ապահովագրության վկայագիրը, on-line ռեժիմով ստանալով նաև անհրաժեշտ բոլոր ուղեկցող ցուցումներն ու առաջարկությունները:  

Ծրագրը սահմանափակո՞ւմ է բուժհաստատության ընտրությունը:

Մենք սահմանափակումներ չենք դնում, մարդը կարող է բուժվել այնտեղ, որտեղ իրեն հարմար է Հայաստանի ցանկացած լիցենզավորված կլինիկայում, ցանկացած ամբուլատորիայում: Մենք բոլորի հետ աշխատում ենք, բայց ինչպես արդեն նշեցի, կան նաև մեր կողմից առաջարկվող տեղեր: Խոսքը ոչ միայն հիվանդանոցների անվանումների մասին է, այլ բուժման առաջնահերթ ուղղությունների, մասնագիտացումների: Օրինակ, մենք գիտենք, թե Երևանում որտեղ է գործում  տոմոգրաֆիայի լավագույն սարքավորումը, քանի որ լինում են դեպքեր, երբ դա անհրաժեշտ է: Մենք գիտենք, թե որ բժիշկն է հատկապես խորացել այս կամ հիվանդությունների բուժման մեջ, կամ որ կլինիկայում կան անհրաժեշտ բոլոր սարքավորումները:

Բուժհաստատությունների հետ համագործակցության ընթացքում ի՞նչ հիմնական պրոբլեմների եք բախվել

Հիմնականում բուժսպասարկման գների հետ կապված պրոբլեմներին, որոնք պետության կողմից հաստատված չեն և տարբեր կլինիկաներում տարբեր են, ընդ որում՝ մի քանի անգամ տարբերվում են: Դա լուրջ պրոբլեմ է: Ենթադրենք, քթի պատնեշի վիրահատությունը մի հիվանդանոցում արժե 500 հազար դրամ, իսկ մյուսում՝ 200 հազար դրամ, ընդ որում, ինչպես վիրահատական միջամտության, այնպես էլ կլինիկայում գտնվելու պայմանների առումով ոչ մի տարբերություն չկա: Այստեղ խնդիրն առաջխաղացման, դիրքավորման մեջ է: Որքան շատ է առաջխաղացված տվյալ կլինիկան կամ բժիշկը, այնքան թանկ են ծառայությունները: Բայց դա էլ, ինչպես հասկանում եք, դեռ ոչինչ չի ասում: Կան բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք հակված չեն իրենց գովազդել և աշխատում են 20-30 տոկոսանոց համեստ մարժայով, այլ ոչ թե՝ 200-300 տոկոսով: Մենք առաջարկում ենք, իսկ մարդիկ իրենք են ընտրում:

Երկրոդ կարևոր խնդիրը բուժարձանագրությունների բացակայությունն է: Չէ որ դա ցանկացած բուժման հիմքն է: Դրանց բացակայությունն էլ բերում է նրան, որ ախտորոշմանն ու բուժմանն ուղղված գումարը հաճախ  մի քանի անգամ գերազանցում է իրական անհրաժեշտ գումարին: Այժմ պետությունն աշխատում է այդ կարևորագույն պրոբլեմի վրա, ստեղծված են փորձագիտական խմբեր, որոնք աշխատում են 50 հիմնական ուղղություններով: Այդ արձանագրությունները մշակվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկների հիման վրա: Դրանք կհամաձայնեցվեն ԱՀԿ հետ և կընդունվեն: Դրանց ներդրումից հետո երկիրը կանցնի հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ), որը կդրվի հիվանդությունների և պաթոլոգիաների բուժման գնի սահմանման հիմքում: Այդ սկզբունքները, վստահ եմ, կդրվեն նաև ՊԲԱ ներդրման հիմքում: Այդ դեպքում ապահովագրական պատահարով նախատեսվող հատուցման գումարը ոչ թե կլինի օդից վերցված թիվ, այլ հիմնված կլինի այդ արձանագրությունների վրա, որոնք պետք է անցնի հիվանդը: Այդ ժամանակ մենք գործ կունենանք ոչ թե կլինիկայի կողմից իր հայեցողությամբ սահմանված գնի, այլ բուժման ֆիքսված վճարի հետ, որը հիմնված կլինի ախտորոշման և բուժարձանագրությունների արդյունքների վրա: Սա է միջազգային փորձը, և մենք էլ շուտով դրան կհասնենք:    

Ինչպե՞ս եք այսօր կառավարում ռիսկերը, բուժծառայությունների շուկայում ունենալով այդքան բաց և չկարգավորված ճեղքեր: Չէ՞ որ նման պայմաններում անհնար է հաշվարկել ծառայությունների ինքնարժեքը:

Այդ աշխատանքն իրենց վրա են վերցնում մեր փորձագետ-բժիշկները: Այսինքն, բժշկական հատուցումների մեր բաժինը ոչ միայն ձևակերպում է գործընթացը, այլ նաև յուրաքանչյուր պատահարը  քննարկում հիվանդների հետ: Արդեն լավ է, որ յուրաքանչյուր հիվանդանոցում կա ապահովագրության բաժին, որտեղ նստած են ապահովագրության առանձնահատկություններին և կանոններին տեղյակ մարդիկ: Այնպես որ, առայժմ ամեն ինչ արվում է ձեռքի աշխատանքով:

Բայց չէ՞ որ դրանք մեծ ծախսեր են և ռիսկեր:

Այո, դրանք ծախսեր են և ժամանակի կորուստ: Եթե ամեն ինչ լիներ ստանդարտացված, ապա կարելի էր հատուցումը կատարել մեկ օրում: Ներկայումս մենք հատուցումն իրականացնումենք 5-7 օրում:

Ինչպե՞ս եք վերաբերվում ՊԲԱ համակարգի հնարավոր ներդրմանը: Ինձ շատ է հետաքրքրում, թե ի՞նչ եք զգում երկրում ՊԲԱ համակարգին անցնելու անհրաժեշտության մասին խոսելիս:

ՊԲԱ-ն  առողջապահության ֆինանսավորման ամենաարդյունավետ ձևերից մեկն է: Իսկ մեզ, ապահովագրողներիս համար, ՊԲԱ-ն զգալի թռիչք կդառնա նաև կամավոր բժշկական ապահովագրության զարգացման համար: ՊԲԱ-ից մենք զգալի շահույթ չենք ակնկալում, քանի որ, լավագույն դեպքում, միայն արդյունավետ ապահովագրողները կարող են որոշակի մարժա ստանալ պարտադիր ապահովագրության այդ տեսակի սպասարկումից, որովհետև ՊԲԱ շրջանակներում սակագները և ընթացակարգերն ամբողջովին կարգավորված կլինեն պետության կողմից: Իրական շահույթ մենք կարող ենք ստանալ ՊԲԱ-ի լրացուցիչ պրոդուկտների վաճառքից:

Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը կառավարելն ավելի շահավետ է հենց ապահովագրական շուկայի միջոցով: Ապահովագրողները հստակ հետևում են իրենց յուրաքանչյուր հատուցմանը և պահանջում ծախսերի հիմնավորումներ: Դա ձեռնտու է պետությանը, հաճախորդներին, ապահովագրողներին, ինչպես նաև առողջապահության ոլորտին, որն ստիպված կլինի հրաժարվել հսկայական ստվերային շրջանառություններից և սկսել զարգանալ քաղաքակիրթ գործընթացների շրջանակներում:

Սակայն, Հայաստանում ՊԲԱ ներդրման համար անհրաժեշտ է զարգացնել նաև ուղեկցող ենթակառուցվածքները: Իսկ առաջին քայլը կարող է լինել բոլոր ապահովագրվածների on-line հաշվառման ներդրումը, նրանց անձնական տվյալներով քարտերի ստեղծումը: Գոյություն ունեն պոլիկլինիկական, բոլորովին ոչ լիակատար, թղթային անկետաները, որոնք պետք է տեղեփոխել on-line համակարգ, ինչպես նաև բոլոր հիվանդությունների պատմությունները, անձնական տվյալները, իսկ ցանկացած բուժում, որը նշանակվում է, ավտոմատ կերպով պետք է մտնի ծրագրի մեջ: Սա ՊԲԱ-ի պարտադիր պայմանն է, քանի որ միայն այդ դեպքում մենք կարող ենք գնահատել մարդու առողջական վիճակը, նրա մոտ քրոնիկ հիվանդությունների, պատալոգիաների առկայությունը: Հիվանդության պատմությունը պետք է լինի առավելագույնս լիակատար: Անալիզների, ախտորոշումների, բժշկական մանիպուլյացիաների, վիրահատական միջամտությունների բոլոր արդյունքները պետք է պատշաճ կերպով արձանագրվեն և ֆիքսվեն մարդու հիվանդության թվային պատմության մեջ: Այդ դեպքում կբացառվի որոշակի ծառայությունների դիմաց որևէ վճարը չգրանցելը: Այստեղ տեղի է հիշել 7 տարի առաջ ԱՊՊԱ համակարգի ներդրման պատմությունը: Մինչ մենք սահմանափակվում էինք թղթային վկայագրերով և պայմանագրերի գույքագրումն իրականացնում եռամսյակի կտրվածքով, եղան խարդախության դեպքեր, գործակալների կողմից միջոցների յուրացում, քրեական գործեր: Այսօր, երբ արդեն անցել ենք on-line ռեժիմին, խարդախության հնարավորությունները գրեթե վերացել են: Նույնը կարել է ասել նաև ՊԲԱ մասին: Լիակատար on-line հաշվառումը և վերահսկողությունը մեր, այսինքն՝ ֆինանսավորող և կառավարող կողմի աշխատանքի կարևորագույն պայմանն է: Բժիշկների համար նախատեսված բժշկական պրոդուկտները նույնպես պետք է պարտադիր կերպով մտնեն on-line համակարգ, բուժհաստատության և բժիշկների գործունեությունը վերահսկելու համար:

ՊԲԱ բազայի ստեղծումը մեզ՝ապահովագրողներիս թույլ կտա առաջարկել մեր լրացուցիչ պրոդուկտները, օպցիաները, դրանք գրագետ ձևով ներկայացնել: Ենթադրենք, դուք պետք է անցնեք տոմոգրաֆիա: ՊԲԱ շրջանակներում դուք ստիպված կլինեք մեկ շաբաթ սպասել, իսկ ապահովագրական ընկերությունից ունենալով լրացուցիչ օպցիա, դուք հնարավորություն կստանաք հետազոտվել ձեզ հարմար ցանկացած ժամի, կամ ձեր բժշկի մոտ անմիջապես ձեռնամուխ լինել խորհրդատվություններին:

Այսինքն, լինելով ՊԲԱ համակարգում և ունենալով ձեր լրացուցիչ վկայագիրը, մարդը կարող է հետազոտությունը և բուժումն անցնել իրեն բուժող բժշկի մո՞տ: Դա ընդունվա՞ծ պրակտիկա է զարգացած երկրներում:

Որքանով տեղյակ եմ, առողջապահության զարգացման նոր ծրագիրը ենթադրում է առողջապահության համակարգի բազմամակարդակ կառուցվածք, սկսած ընտանեկան բժշկից և վերջացրած մասնագիտացված բուժհաստատությունով: Մենք պետք է աշխատենք բոլոր բժիշկների, կլինիկաների, ամբուլատորիաների, լաբորատորիաների, ինչպես նաև բոլոր նրանց հետ, որքեր լիցենզավորված են պետության կողմից:

Դե ինչ, մնում է սպասել նորամուծություններին և հուսով ենք, որ առողջապահության համակարգում տիրող նեկայիս խառնաշփոթը շուտով կավարտվի, իսկ ապահովագրական բժշկությունը կդառնա գլխավոր դեղատոմսերից մեկը մեր առողջապահության համակարգի առողջացման ճանապարհին: Շնորհակալություն հարցազրույցի համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծըNVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերիՓոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումըՀայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանըՀայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ըՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ ԽուդաթյանՀայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» էՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%
Հայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համարՀայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումըՀայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
Գալուզին․ Գալուզին․ "Ռոսատոմ"-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրագործմանը
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Էկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարինԷկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարին
ԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունըԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունը
Փաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներումՓաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում
Վրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվըՎրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվը
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.02.2026
RUB4.890.02
USD377.88-0.09
EUR450.061.86
GBP516.342.15
CAD278.651.75
JPY24.360.24
CNY54.670.09
CHF493.384.10