Արմինֆո. Հայաստանը գաստրոնոմիական զբոսաշրջության տարածվածության գծով ԱՊՀ և ներձակա արտասահմանյան առաջատար հինգ երկրների շարքում է ռուսաստանցիների համար, իրականացված վերլուծության արդյունքների հիման վրա տեղեկացնում է ՏուրՍթատ վերլուծական գործակալությունը:
Ըստ վերլուծության, գաստրոնոմիական զբոսաշրջության գծով նշված 5 առաջատար երկրների շարքում են`Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը:
Գաստրոնոմիական զբոսաշրջությունն ԱՊՀ երկրներում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության համար 2017 թվականին: Վարկանիշը կազմված է գաստրոնոմիական տուրերի նկատմամբ պահանջարկի վերլուծության վրա:
Ըստ ՏուրՍթատ-ի տվյալների, դեպի ԱՊՀ և մերձակա արտասահամանյան երկրներ ռուսաստանցիների համար ամենատարածված գաստրոնոմիական տուրերն են - մեկ շաբաթյա այցերը: Օրինակ, Ռուսաստանից դեպի Հայաստան և Ղազախստան 7 օրով գաստրոնոմիական տուրն ավիատոմսերի հետ միասին միջին հաշվով կազմում է 900 դոլար, Ադրբեջան և Վրաստան`800 դոլար, իսկ դեպի Ուզբեկստան`1000 դոլար:
Գաստրոնոմիական զբոսաշրջությունը ճանապարհորդական շրջագայություն է, ծանոթանալու համար տվյալ տարածաշրջանի կամ երկրի գաստրոնոմիային, տեղական խոհանոցին և խոհարարական վարպետության դասերին:
![]() | 7.40 | 0.18 |
![]() | 459.40 | 1.91 |
![]() | 484.07 | 2.88 |
![]() | 571.03 | 3.88 |
![]() | 358.57 | 2.13 |
![]() | 35.98 | 0.56 |
![]() | 68.04 | 0.18 |
![]() | 470.65 | 11.55 |