
Արմինֆո. Եգիպտոսի երկու ավիաընկերություններ ամառվա սկզբից կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել Երևանից դեպի Եգիպտոսի` Կարմիր ծովի ափին գտնվող առողջարանային քաղաքներ: Այդ մասին հաղորդել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թարեք Մուաթին:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Air Cairo и AMC ավիափոխադրողները պայմանագրեր են կնքել Հայաստանի երկու զոբսաշրջային ընկերությունների հետ` դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ կանոնավոր թռիչքների իրականացման շուրջ: Մուաթին հավելել է, որ Երևանից շաբաթական երեք չվերթ կիրականացվի Եգիպտոսի նշված քաղաքներ: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ ուղղությամբ առաջին ինքնաթիռը Երևանից կթռչի հունիսի 18-ին:
Հայաստանում Եգիպտոսի դեսպանը, որն իր երկրի շահերն է ներկայացնում նաև Վրաստանում, հաղորդել է, որ այժմ Թբիլիսիից շաբաթական չորս չվերթ է իրիականացվում դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ:
RUB | 4.81 | 0.07 |
USD | 381.21 | -0.18 |
EUR | 443.92 | -1.51 |
GBP | 511.13 | -1.73 |
CAD | 274.84 | -0.11 |
JPY | 24.18 | -0.16 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.63 | -1.96 |

