
Արմինֆո. Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է իր ֆիրմային անվանումը «Ղ-Տելեկոմե ՓԲԸ-ից «ՄՏՍ Հայաստանե ՓԲԸ-ի փոխելու մասին: Ընկերության ապրանքային նշանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍե-ը, չի փոփոխվել:
«Երբ 2007թ. ՎիվաՍելը միացավ ՄՏՍ խմբին, ընկերությունն արդեն իսկ հանդիսանում էր Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը և ապահովում էր հեռահաղորդակցության նորարարական ծառայությունների լայն շրջանակ՝ մատչելի և մրցակցային սակագներով: Տարիների ընթացքում, արդեն «ՄՏՍե խմբի կազմում, ընկերությունը փոխառեց խմբի լավագույն փորձը և օգտագործեց այն՝ ամենաժամանակակից ապրանքատեսակներն ու ծառայություններն իր բաժանորդներին առավել հասանելի դարձնելու համար: Ընկերության ֆիրմային անվանման մեջ «ՄՏՍե անվանման օգտագործումը հերթական տրամաբանական քայլն է՝ «ՄՏՍե խմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտեգրման գործընթացի համատեքստումե,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ՄՏՍե ՀԲԸ կազմում ներառվել է 2007 թվականին: «ՄՏՍե-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության ծառայությունների լայն շրջանակ տրամադրող առաջատար օպերատորն է:
«ՄՏՍե-ում ընդգրկվելուց հետո խմբի կոմերցիոն գործիքներն ու տեխնիկական փորձառությունը օգտագոծելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էլ ավելի ամրապնդեց նոր ցանցերի և ծառայությունների ներդրման, ինչպես նաև գործառնությունների որակի և արդյունավետության բարձրացման ոլորտում իր մրցակցային առավելությունը:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

