Արմինֆո. Հայաստանի էլեկտրոնաին կոմերցիայի շուկայում վերջին 2 տարներին Ամերիաբանկն արձանագրել է բարձր ցուցանիշներ, ընդգրկելով շուկայի ավելի քան 50%-ը: Այս մասին ապրիլի 19-ին, էլեկտրոնաին կոմերցիայի շուկայի մասին քննարկումների ընթացքում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Նա նշել է, որ նման բարձր արդյունքների բանկը հասել է, համագործակցելով առևտրի կետերի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով, Այսօր Ամերիաբանկն էլեկտրոնային առևտրի շրջանակներում արդեն ունի 201 գործընկեր:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, կապված Հայաստանում e-commerce զարգացման հետագա քայլերի հետ, Ա.Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկը մտադիր է թվային բանկինգը զարգացնել որպես առաջնահերթ ուղղություն: Իսկ առաջիկա պլանների առումով նա նշել է. «Շուտով մենք կներկայացնենք նոր հարթակը, որը համապատասխանում է համաշխարհային շուկայի պահանջներին: Ներկայումս գտնվում ենք ավարտական փուլում և մի քանի ամսից պատրաստ կլինենք այն ներկայացնել հանրությանը»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ամերիաբանկը մշտապես աշխատում է թվային ծառայությունների սակագների իջեցման ուղղությամբ: «Հետագայում այդ ծառայություններն Ամերիաբանկն, ամենայն հավանականությամբ, կտրամադրի անվճար: Ռիսկերի արդյունավետության և նվազեցման առումով դա լիովին արդարացված է: Եթե մենք դա չանենք, ապա ժամանակին կարող ենք բախվել մրցունակության իջեցման ռիսկին»,-նշել է նա:
Իր հերթին, Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը հավելել է, որ էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը կնպաստեն Բանկի նոր գործիքները, որոնք թույլ կտան հաճախորդի քարտը կապել կայքին: Նա բերել է Հայաստանի տաքսի- կամ սննդի առաքման ծառայությունների (Gigi և Menu.am) հետ Բանկի համագործակցության օրինակները: Մովսիսյանի գնահատմամբ, Հայաստանն այս ոլորտում ունի մեծ ներուժ, որտեղ հսկայական է Բանկի դերը: «Ներկայիս սերունդն աստիճանաբար դառնում է Բանկինգ-սերունդ և, իմ կարծիքով, էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում կնպաստի այդ շուկայի մասնակիցների և Ամերիաբանկի միջև համագործակցությունը»,-ընդգծել է նա:
Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են` «Յուքոմ» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը, «Մենյու Գրուպ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը, «ՋիՋի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Թովմասյանը, «Հելիքս Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրենԱրամ Մխիթարյանը:
Ըստ Արմենիա Գրուպ-ի հետազոտության, Ամերիաբանկի 1200 հաճախորդների հարցումները բացահայտել են`Հայաստանի մարզերում առցանց վճարումներ է իրականացնում շուրջ 18%-ը, Երևանում`21%-ը: Էլեկտրոնային առևտրի on-line ծառայություններից առավել ակտիվորեն են օգտվում 25-34 տարեկան քաղաքացիները, այդ թվում` 41% տղամարդիկ և 22% կանայք: Ընդհանուր առմամբ, հայերն ավելի շատ ծախսում են ներմուծված ապրանքներիվրա, այնուհետև հաջորդում է պետական տուգանքների վճարումը, ապրանքները Հայաստանում, այլ ծառայությունների վճարումն արտերկրում, կոմունալ վճարումները և այլ ծառայությունները Հայաստանում: Ըստ փորձագետների, Հայաստանում զարգացման ամենամեծ ներուժն ունի ներքին շուկայում այլ ծառայությունների տրամադրման առցանց վճարները, ինչը պայմանավորված է սպասարկման ոլորտի տեղական ընկերությունների կողմից առցանց-վճարների նկատմամբ հետաքրքրության աճով: