Արմինֆո. Ներմուծման ավելի արագ, իսկ ներմուծման ավելի դանդաղ աճի շնորհիվ Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2017 թվականի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով ավելացել է 45.9%:
Ընդ որում, արտահանման աճը I եռամսյակում դանդաղել է 16.5%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26,3% համեմատ, մինչդեռ ներմուծման դինամիկան կտրուկ բարելավվել է, նախորդ տարվա բացասական 15,9% -ից անցնելով դրական 17.9%-ի: Արդյունքում, ներմուծման և արտահանման աճող դինամիկան առաջին եռամսյակում մարագացրել են Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության աճը 17.4%-ով, նախորդ տարվա 3,8% փոխարեն: Այդ ֆոնին տնտեսական ակտիվությունն աճել է 6.6%, մարտին` տարեկան կտրվածքով 6.8%, իսկ միայն մարտին` 14.3%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 605.6 մլրդ դրամ ($ 1246,8 մլն), մասնավորապես, արտահանումը կազմել է 215.2 մլրդ դրամ ($ 443,1 մլն), իսկ ներմուծումը`390.4 մլրդ դրամ ($ 803,7 մլն), ինչի արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 175.2 մլրդ դրամ ($ 360,6 մլն):
Միայն մարտին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 12.6%, քանի որ արտահանման ծավալներն աճել են 10.8%, իսկ ներմուծման ծավալները`13.6%, տարեկան կտրվածքով աճը համապատասխանաբար կազմել է`10.6% և 8%: Միայն 2017-ի մարտին Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն աճել է 17,2%, մինչև 68,8 մլրդ դրամ ($ 141.6 մլն):
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2017 թվականի մարտին կազմել է 484.83 դրամ /դոլար, իսկ հունվար-մարտին` 485.78 դրամ / դոլար:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |