Արմինֆո. Թուրքմենստանն ուսումնասիրում է Իրանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարումներ կազմակերպելու հնարավորությունը:
«Թուրքմենստանից դուրս էլեկտրաէներգիայի մատակարարումները ենթադրում են համագործակցություն հարևան երկրների` Ուզբեկստանի, Ղազախստանի, Աֆղանստանի, Իրանի, Թուրքիայի և Հհայաստանի հետ: Էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացնելու նպատակով անցկացվում են կազմակերպչական միջոցառումներ` Մարի Սերահս-Մեշհեդի (Իրան) ուղղությամբ 500-400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման նպատակով: Նախատեսվում է Բալկանաբատ-Գոնբադ (Իրան) 400 կՎ լարման ԷՀԳ կառուցում: Էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը թույլ կտա իրագործել Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրեր` իրանական էներգահամակարգով տարանցմամբ», - ասվում է EnergyLand.info ինտերնետային պորտալում` վկայակոչելով «2013-2020թթ. Թուրքմենստանի էլեկտրաէներգետիկ ճյուղի զարգացման հայեցակարգը», որը նախատեսում է 3854 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր էներգետիկ օբյեկտների ստեղծում:
Նշենք, որ Թուրքմենստանից Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավորությունը վաղուց է քննարկվում: Դեռ 1990-ական թվականներին «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, ով այժմ գլխավորում է հանրապետության կառավարությունը, «առաջ էր մղում» այդ նախագիծը: Սակայն այն ժամանակ ծրագիրը չէր հաջողվել իրագործել` տեխնիկական պատճառներով:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |