Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 17-21-ը ծավալներն աճել են 16.2%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 17.7% աճից հետո: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում պահպանվեց դոլարով գործարքների ակտիվությունը, եվրյով տարաբնույթ գործարքների համեմատ, իսկ ռուբլիով գործարքների նկատմամբ հեռաքրքրությունն աճեց: Իսկ բորսայական հարթակը կրկին դատարկ էր:
Արդյունքում, դրամը դոլարի նկատմամբ շարունակեց ամրապնդվել` 486-ից մինչև 484.5 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 517-ից մինչև 518 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով`8.7-ից մինչև 8.6 դրամ/ռուբլի մակարդակ: Մինչ այդ, 2016 թվականի ապրիլի 1-21-ը դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել էր 479.5 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ`մինչև 542 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվել 7.5 դրամ/ռուբլի մակարդակներում:
Արտարժույթի բորսայական հարթակը 2016 թվականին հազվադեպ էր գործել, մեկական գործարք մարտ-մայիս ամիսներին, մասնավորապես, մարտին`100 հազ.դոլար, ապրիլին`2 950 դոլար և մայիսին`800 հազ. դոլար, որից հետո կրկին հաջորդեց լռությունը: Իսկ Կենտրոնական բանկը 2016 թվականի հունվար-նոյեմբերին արտարժույթի շուկայում դոլար է գնել ապրիլ ամսին ($ 2,4 մլն, 478,5 դրամ / $ 1 փոխարժեքով), հունիսին ($ 50.2 մլն, 476.72 դրամ / $ 1), օգոստոսին ($ 19.8 մլն, 474.25 դրամ / $ 1), սեպտեմբերին ($ 28,8 մլն, 474.11 դրամ / $ 1) և հոկտեմբերին ($ 50.8 մլն, 475.47 դրամ / $ 1), իսկ վաճառել է հունվարին ($ 53.1 մլն, 484, 69 դրամ / $ 1) և փետրվարին ($ 41.5 մլն, 492,59 դրամ / $ 1 փոխարժեքներով), ինչպես նաև նոյեմբերին`($ 13.1 մլն, 478.56 դրամ / $ 1) և դեկտեմբերին ($ 15 մլն, 483.06 դրամ / $ 1): 2017 թվականի հունվարին արտարժույթի բորսայական հարթակում ծավալները կազմել են ընդամենը 600 հազար դոլար, 486.79 դրամ/դոլար միջին փոխարժեքով, իսկ Կենտրոնական բանկի կողմից արժույթի շուկայում վաճառվել է 15 մլն.դոլար, 485.84 դրամ/դոլար փոխարժեքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածքում ծավալները կազմել են 6.8 մլն.դոլար միջին փոխարժեքը`485.16 դրամ/դոլար (նախորդ շաբաթ`486.40 դրամ/դոլար): Ընդ որում, առավելագույն ծավալներն արձանագրվել են չորեքշաբթի օրը`2.5 մլն.դոլար, իսկ նվազագույն ծավալները`ուրբաթ օրը`800 հազ.դոլար: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարի առքի / վաճառքի ծավալը 33.2-3.3% -ից դանդաղեց մինչև 4.5-8.7%, եվրոյի առքը`8.8-0.1%-ից մինչև 6.7% աճ, ընդ որում, վաճառքի գծով անկումը դանդաղեց 10%, իսկ ռուբլու առքը`0.03% անկումից մինչև 14% աճ, իսկ վաճառքը դանդաղեց` 22-ից մինչև 2.6%: Արդյունքում, գնվել է $ 75.9 մլն., 484.48 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 11,1 մլն եվրո, 516.44 դրամ / եվրո միջին փոխարժեքով և 877.8 մլն. ռուբլի, 8.59, դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է $ 81.3 մլն, 485,89 դրամ/$ 1 միջին փոխարժեքով, 10.8 մլն. եվրո, 520.15 դրամ/ եվրո միջին փոխարժեքով և 425.4 մլն. ռուբլի 8.68 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (ապրիլի 10-18-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 41.9 մլրդ-ի դրամային և 54.3 մլն-ի դոլարային վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դրամային վարկերի ծավալները նվազել են 5.2%, իսկ դոլարային վարկերի ծավալներն աճել են 24.8%:-