Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը, համաձայն պետպարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման կարգում կատարված փոփոխությունների, պետպարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը Կենտրոնական բանկի հարթակից տեղափոխում է Nasdaq OMX Armenia բորսա: Դրա զուգահեռ կխոշորացվեն նաև թողարկումների ծավալները: Առաջնային տեղաբաշխման մեկնարկը բորսայական հարթակում կմեկնարկի մայիսի 2-ից երեք թողարկումներով` երկու միջնաժամկետ (ՊՄՊ) և մեկ երկարաժամկետ (ՊԵՊ): Այսուհետ պետպարտատոմսերը կթողարկվեն միջազգային գրանցման ISIN ծածկագրով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, մայիսի 2-ին տեղի կունենա ՊԵՊ– AMGB2029A374 (20 տարով) մեկ թողարկման և ՊՄՊ – AMGN36294202 (երեք տարով) և ՊՄՊ - AMGN60294227 (հինգ տարով) երկու թողարկումների առաջնային տեղաբաշխումը, որոնցից յուրաքանչյուրի թողարկման ծավալը սահմանված է 200 մլրդ.դրամ: Երկարաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը սահմանված է 12.5%, եռամյա և հնգամյա միջնաժամկետ պարտատոմսերինը, համապատասխանաբար`8% և 9%: Այդ թողարկումներով առաջին արժեկտրոնային վճարը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-ին:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, համաձայն այս տարվա ապրիլի 13-ին հաստատված փոփոխությունների, կապված պետպարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և մարման հետ, այս տարվա ապրիլի 25-ից կգործարկվի ֆիզիկական անձանց պետպարտատոմսերով կատարվող գործարքների ինտերնետ-համակարգը, ինչպես նաև արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը ԿԲ հարթակից կտեղափոխվի ֆոնդային բորսայի հարթակ: Կսկսի գործել նաև այսպես կոչված`«փոխանակության աճուրդը», որը ենթադրում է մեկ պարտքային գործիքի գնումն առաջարկվող մյուս գործիքի փոխարեն, ինչը պարտքի կառավարման և շուկայի մասնակիցների ցանկությունների տեսանկյունից հարմարավետ մեխանիզմ կդառնան ներդրողների համար: Ըստ կատարված փոփոխությունների, պետպարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ոչ մրցակցային հայտերի ներկայացման պայմանների փոփոխությունների առումով այսուհետ դրանք կներկայացվեն շուկայի գործակալների կողմից, հաջորդ օրը, ընդ որում, նրանց կողմից, ովքեր տեղաբաշխման օրը պետպարտատոմսերը ձեռք են բերել մրցակցային հիմունքներով: Շուկայի մասնակիցների թվի ավելացման պայմաններում փոփոխվել են նաև պետպարտքի գործակալների աշխատանքի պայմանները, ի դեմս ֆինանսական կազմակերպությունների, քանի որ նրանք աճուրդներին մասնակցելու համար արդեն ստիպված չեն լինի ներդնել առաջնային ավանդ, իսկ փոխադարձ հաշվարկները տեղի կունենան սակարկությունների ավարտից հետո: Մեկ տարի առաջ Հայաստանի միացումը պետական պարտատոմսերի համարակալման համակարգին թեթևացրեց հայկական արժեթղթերի ընկալումն արտաքին շուկաներում: Միջազգային ծածկագրերի ստացումից հետո ավելացել են հայկական արժեթղթերի կոտիրովկաներն արտաքին շուկաներում, բարձրացել է դրանց նկատմամբ հետաքրքրությունը: Այսպիսով, լայնացրել են հայկական շուկայի դարպասները ոչ ռեզիդենտների մուտքի համար:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը, որպես կառավարության գործակալ, թողարկում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսեր: Ըստ 2016 թվականի արդյունքների, շրջանառության մեջ են 508.3 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր, այդ թվում` երկարաժամկետ (ՊԵՊ) - 214,7 մլրդ.դրամ (շուկայի 42.2%-ը), միջնաժամկետ (ՊՄՊ) - 212,7 մլրդ.դրամ (41,8%), կարճաժամկետ (ՊԿՊ) - 78.8 մլրդ.դրամ (15,5%), ինչպես նաև խնայողական պարտատոմսեր, 2.1 մլն դրամ ծվալով (0.4%): Պետպարտատոմսերի տարեկան միջին եկամտաբերությունը 2016-ի արդյունքներով ձևավորվել է`13,1542%, ընդ որում, երկարաժամկետ պարտատոմսերի համար`15,0118%, միջնաժամկետ`13,2241%, կարճաժամկետ պարտատոմսերի համար`7,8912%: Պետական ներքին պարտըքի մարման միջնաժամկետը 2016 թվականի վերջին աճեց, հասնելով 2208 օրերի, նախորդ տարվա 2065 օրվա փոխարենհ, իսկ 2017-ի ապրիլին հասնելով 2440 օրի: Պետական պարտատոմսերի հաշվին նախատեսվում էր բյուջեի`53.8 մլրդ.դրամ դեֆիցիտի ֆինանսավորումը, բայց տարվա արդյունքներով պարզվեց, որ փաստացի թիվը 3.2 անգամ բարձր է և կազմում է 171.01 մլրդ.դրամ: Շրջանառվող պետական պարտատոմսերի ծավալը 2016 թվականին աճեց 58.4%, մասնավորապես, կարճաժամկետ պարտատոմսերինը`մոտ 4 անգամ, միջնաժմկետներինը` 38.2%, երկարաժամկետ պարտատոմսերինը` 48.7%: Ընդ որում, պետական պարտատոմսերի միջին եկմատաբերությունը նվազեց 13.9917%, հիմնականում կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության զգալի անկման հաշվին` 12.2579%, իսկ երկարաժամկետ և միջնաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունները համապատասխանաբար նվազեցին`15.0142% է 13.2810%: 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ շրջանառվող պետպարտատոմսերի ընդհանուր ծավալը հասավ 511.1 մլրդ դրամի, այդ թվում`երկարաժամկետ պարտատոմսեր - 237,7 մլրդ.դրամ (շուկայի 46.5% -ը), միջնաժամկետ - 226,2 մլրդ (44.3%), կարճաժամկետ - 44.9 մլրդ (8.8%), իսկ պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը ձևավորվել է` երկարաժամկետ պարտատոմսեր - 14,8428%, միջնաժամկետ - 13,0548%, կարճաժամկետ պարտատոմսեր - 7,6529%: