Երեքշաբթի, 25 Ապրիլի 2017 17:08
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյանը և Համիդ Անսարին քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ

Կարեն Կարապետյանը և  Համիդ Անսարին քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Նախ կայացել է Կարեն Կարապետյանի և Համիդ Անսարիի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ այն  նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը: «Մեր ժողովուրդների հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Այսօր էլ հայ-հնդկական քաղաքական հարաբերու¬թյուն¬ներին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը: Այս տարի նշում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Չնայած մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին՝ տնտեսական համագոր¬ծակ¬¬ցու¬թյան ոլորտում դեռ  շատ անելիքներ կան, քանի որ առկա է մեծ ներուժե,- նշել է Կարեն Կարապետյանը: Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն, միաժամանակ, անհրաժեշտ համարելով շարունակել համագործակցությունը մյուս բոլոր ներուժ ունեցող ոլորտներում: Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի: Վարչապետի դիտարկմամբ, այն  մեծ ներուժ ունի որպես բիզնես ծրագիր, և դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից: Կարեն Կարապետյանը կարևորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ: «Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին  Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաև  հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական և ժամագործական «Մերիդիանե ազատ տնտեսական գոտումե,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը: Այդ առումով, վարչապետը կարևորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման և մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը:  Հեռանկարային է համարվել նաև սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը: Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքե ծրագիրը, որի հիմնադիրներից է նաև Հնդկաստանը և ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը  թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ և Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների ջերմ, բարեկամական հարաբերությունները: «Մեր երկրները հարաբերությունների յուրաքանչյուր փուլում գտել են համագործակցելու նպատակներ, ուղիներ, և այն, ինչ եղել է անցյալում, կշարունակվի նաև հետագայում: Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է և մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով: Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության,  գյուղատնտեսության և  այլ ոլորտներումե,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը: Պարոն Անասարիի խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Հնդկաստանի փոխնախագահը  գրավիչ է համարել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում հնդկական կապիտալը ներգրավելու առաջարկությունը և նշել, որ այն կփոխանցեն հնդիկ գործարարներին: «Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններե,- շեշտել է Համիդ Անսարին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն գործակցել նաև գյուտեխնիկայի մատակարարման և մյուս ոլորտներում: Հնդկաստանի փոխնախագահի խոսքով, հայ-հնդկական հարաբերությունները վաղեմի են, բարիդրացիական, խոստումնալից և Հնդկաստանը բաց է, պատրաստակամ՝ լիարժեք համագործակցելու Հայաստանի հետ:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությանը, ինչն առևտրատնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացման լավ միջոց կարող է լինել, վիզային ռեժիմի դյուրացմանը, հայ-հնդկական բիզնես ֆորումի անցկացմանը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի:

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հնդկաստանի մանր, փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով պետնախարար Գիրիռաջ Սինգը:  Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:   

Ի պատիվ Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի անունից կտրվի պաշտոնական ճաշ:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Էկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարինԷկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարին
ԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունըԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունը
Փաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներումՓաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում
Վրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվըՎրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվը
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըՎավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Փորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիաՓորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա
Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամՀայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըՀայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց" ծրագրի համաֆինանսավորման ընթացիկ մանրամասները
Դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծԴատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծ
Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է ՌուսաստանիցՓոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է Ռուսաստանից
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվիՀայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի
Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցովՀայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով
Հայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասըՀայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.02.2026
RUB4.87-0.03
USD377.970.27
EUR448.202.82
GBP514.191.35
CAD276.900.90
JPY24.120.06
CNY54.580.15
CHF489.283.68