Արմինֆո. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն /Deutsche Gesellschaftfur Internationale Zusammenarbeit (GIZ)/ ապրիլի 26-ին Երևանում հայտարարել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի 3-րդ փուլի մեկնարկի մասին՝ ուղղված երկրում կայուն և ինկլյուզիվ աճի պահպանմանը: Եռամյա ծրագրի բյուջեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար կկազմի 8,6 մլն եվրո:
ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈւ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերի խոսքով, արդեն շուրջ 10 տարի Հայաստանում իրականացվող ծրագրի 3-րդ փուլի նպատակը զբոսաշրջության, գինեգործության և ճշգրիտ ինժեներիայի ոլորտներում պրոֆտեխնիկական կրթության զարգացման միջոցով կանաչ /կայուն/ տնտեսության խթանումն է: Ծրագիրը, նրա կարծիքով, կարող է լավագույն պլատֆորմը հանդիսանալ երկրների միջև փորձի փոխանակման, աշխատաշուկայի մասնակիցների մասնագիտական ունակությունների և ՓՄԲ ներկայացուցիչների ֆինանսական գրագիտության բարձացման, ինչպես նաև երկրի տնտեսությունում սիրիահայերի ինտեգրման համար:
Ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի կարծիքով, Հայաստանը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական դրությունում՝ ունենալով նվազագույն բնական ռեսուրսներ: Միաժամանակ երկիրը հարուստ է մարդկային ներուժով, որն այսօր լիովին արդյունավետ չի օգտագործվում: «Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում առկա է պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության ցածր մակարդակ: Ծրագրի իրականացման միջոցով ակնկալում ենք անհրաժեշտ համագործակցության հաստատում»,- նշել է նա: Վիլհելմ Հուգոյի կարծիքով, ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի բնակչության զբաղվածության հետ կապված իրավիճակը, հատկապես՝ երկրի մարզերում, ինչպես նաև կբարձրանա կադրերի՝ շուկայի պահանջներին համապատասխան պատրաստման և վերապատրասըման գործընթացում մասնավոր հատվածի ներգրավվածության մակարդակը:
GIZ ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ծրագրի առաջին երկու փուլերի արդյունքների առնչությամբ, որոնց ընթացքում մշակվել են միջին մասնագիտական կրթության ոլորտում հիմնական հայեցակարգային մոտեցումները և կազմակերպվել ուսումնական դասընթացներ: «Մեզ համար խիստ կարևոր են Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ Վայոց ձորում, Գեղարքունիքում, մեր աշխատանքի արդյունքները: Դա թույլ կտա պրոֆտեխնիկական կրթության բարձր մակարդակ ապահովել Հայաստանում՝ մասնագտիտական կրթության և ուսուցման համակարգում ներգրավելով գործատուներին և ավելի մրցունակ դարձնելով մասնագետներին»,- ասել է Վիլհելմ Հուգոն:
Նշենք, որ ողջ ծրագրի, ինչպես նաև դրա առաջին երկու փուլերի ֆինանսավորման առնչությամբ տեղեկատվություն ստանալու ԱրմԻնֆո-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: ный курс драма на 31.03.2017г составил 483,45 др/$1).