Արմինֆո. Ռուսաստանյան ավիափոխադրողների հատվածի աճը հայաստանյան շուկայում պայմանավորված է պահանջարկի աճով: Այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ռուսաստանյան ավիափոխադրողների գերիշխող դիրքը Հայաստանի օդային շուկայում, ինչը բերեց գների աճին, հետևաբար, նաև Հայաստանի ուղևորների փախուստին դեպի Վրաստանի շուկա, որտեղից դեպի հեռավոր արտասահման թռիչքներն զգալիորեն էժան են:
«Կա պահանջարկ, ուրեմն առաջանում է նաև առաջարկ: Եթե վաղը պահանջարկ առաջանա եվրոպական ուղղությունների նկատմամբ, վստահ եմ, կավելանա նաև եվրոպական ավիափոխադրող ավիաչվերթների հաճախականությունը և եվրոպական ավիաընկերությունների թիվը»,-հայտարարել է Ս.Ավետիսյանը: Նա նկատել է, որ ռուսաստանյան ուղղությունը հայաստանյան ուղևորների համար առայժմ գերակա ուղղություն է:
Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է McKinsey & Company ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա, ինչի արդյունքում ազգային ավիափոխադրողները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Ըստ էության, ներկայումս միայն վերջերս ստեղծված «Արմենիա» ավիաընկերությունն է շարունակում կանոնավոր չվերթների իրականացումը մի շարք ուղղություններով: Բայց վերջինս էլ, «Պոբեդա» լոուքոստերի և ռուսական ավիաընկերությունների աճի հետևանքով նույնպես բախվեց որոշակի դժվարությունների:
«Բաց երկնքի» քաղաքականության հիմնական նպատակն է`բոլոր սահմանափակումների վերացումը թռիչքների հաճախականության և ուղղությունների, ինչպես նաև դեպի Հայստան թռիչքներ իրականացնելու ցանկությունն ունեցող ընկերությունների առումով:
Դրա արդյունքում առաջիկա 3-4 տարիներին ակնկալվում էր լրացուցիչ ՀՆԱ, 0.3-0.4 մլրդ.դոլարի չափով, 18000-23000 նոր աշխատատեղերի ստեղծում, հիմնականում ` օդային ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտներում, ուղևորափոխադրումների ծավալների 20-25% աճ, ինչպես նաև տոմսերի գների մոտ 10% իջեցում: Բայց այդ ամենը տեղի չունեցավ: Ավելին, հայկական ավիաընկերությունը պատրաստ չէին նման մրցակցությանը: Արդյունքում, նրանք հայտնվեցին «խաղից դուրս», բարձրացնելով ավիատոմսերի գները: Արդյունքում, ռուսական ավիաուղիներն սկսեցին թելադրել «խաղի կանոնները», բարձրացնելով ավիատոմսերի գները: Որպես հետևանք, Հայաստանի շատ քաղաքացիներ սկսեցին օգտվել հարևան Վրաստանի ավիացիոն ծառայություններից:
Հիշեցնենք, որ 2013 թվականի սկզբին անբարեխիղճ մրցակցության և ռուսական ավիաընկերությունների ճնշումների արդյունքում սնանկացավ «Արմավիա» ընկերությունը: Հայաստանը մնաց առանց ազգային փոխադրողի: «Էյր Արմենիա» ընկերութոյւնը նույնպես սկսեց ունենալ պրոբլեմներ, նույնպես ռուսական ընկերությունների ու տեղական շուկայում նրանց գերիշխող դիրքի պատճառով: Այդ ընկերությունը նույնպես սնանկացավ: Իսկ այսօր տեղական ավիացիոն շուկայում գործում է «Արմենիա» նոր և փոքր ազգային ընկերությունը, որը նույնպես մասնագիտանում է ռուսաստանյան ուղղությամբ: