Արմինֆո. Թուրքական Pegasus լոուքոստերի մուտքը օդային փոխադրումների հայաստանյան շուկա թույլ կտա տարածաշրջանում դառնալ մրցակցային: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Քաղաքական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով, ավիաընկերությունը միայն միջոց է ուղևորին Ա կետից Բ կետը տեղափոխելու համար: «Հայաստանի քաղաքացիների 90%-ն օգտվում է Pegasus ընկերության կամ Turkish Airlines-ի չվերթներից, որոնք թռչում են Թբիլիսիից: Այժմ այդ չվերթները կիրականացվեն նաև Հայաստանից»,-հայտարարել է նա, հավելելով, որ թույքական լոուքոստերի մուտքը թույլ կտա մեծացնել նաև հանրապետության զբոսաշրջության ներուժը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդվել էր, որ Pegasus Airlines ընկերությունը հունիսի 1-իցկսկսի թռիչքներ իրականացնել Ստամբուլից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ`երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Pegasus Airlines-ը Թուրքիայի երկրորդ խոշորագույն ավիաընկերությունն է, որն արդեն ավելի քան 20 տարի զբաղված է բյուջետային թռիչքների կազմակերպումով: Ավիաընկերությունը Թուրքիայի ներսում կանոնավոր չվերթներ է իրականացնում 33 ուղղություններով, ինչպես նաև 70 ուղղություններով ամբողջ աշխարհում: Ընկերության երթուղային ցանցն ընդգրկում է 103 ուղղություններ 40 երկրներում: Pegasus ընկերության ինքնաթիռների պարկը կազմված է ավելի քան 6 տասնյակ օդանավերից, հիմնականում Boeing-ի տարբեր մոդելներից: Շահագործման միջին ժամկետը կազմում է մոտ 5.3 տարի: Ինչպես շատ «բյուջետաինների» մոտ է, սերվիսն ինքնաթիռում սահմանափակ է, իսկ ինքնաթիռները ներկայացված են էկոնոմ դասում:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |