Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017 17:32

Հայաստանը ոչ թե թռչնաբուծական մթերքների, այլ ներդրումների կարիք ունի

Հայաստանը ոչ թե թռչնաբուծական մթերքների, այլ ներդրումների կարիք ունի

Արմինֆո. Հայաստանը ոչ թե թռչնաբուծական մթերքների, այլ նոր տեխնոլոգիաների ոլորտում  և կերային բազայի ընդլայնմնա գործում լուրջ ներդրումների կարիք ունի: Երևանում բացված թռչնաբույծների միջազգային համաժողովում այդ մասին հայտարարել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը` ի պատասխան Հայաստան թռչնամիս և հավկիթ մատակարարելու ռուսաստանցի գործընկերների առաջարկությանը:

 

«Տվյալ պահին Հայաստանն ի վիճակի է լիովին ապահովել երկրի բնակչությանը թռչնամսով և հավկիթով, սակայն այժմ սուր է կանգնած կերային բազայի ստեղծման հարցը, քանի որ կերը Հայաստանը, հիմնականում, ներմուծում է արտասահմանից», - նշել է նա: Ստեփանյանի ասելով, Հայաստանում  365 հազար հա ցանքատարածք  հատկացված է կերերի համար, որոնցից 200 հազարը հացահատիկային և լոբազգի մշծակաբույսերի ցանքատարածքներ են:

 

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը նշել է, որ թռչնամսի և հավկիթի արտադրության հզրությունների ընդհանուր գույքագրման արդյունքում պարզվել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք, հիմնականում, պահպանվել են և լիովին պիտանի են արտադրություն կազմակերպելու համար: Ուստի 2010 թվին երկրում արձանագրվել են հավկիթի արտադրության ամենաբարձր ցուցանիշները. 218 հատ բնակչության  մեկ շնչի հաշվով, այսինքն` 103,5 տոկոս ինքնաբաապահովում:

 

Ստեփանյանն ընդգծել է, որ հիմնական խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են ԱԱՀ հետաձգումն ու վարկավորումը, ոլորտը պետական աջակցության կարիք ունի: Նրա ասելով, տեղական արտադրության զարգացումն առավել շահավետ է  երկրի տնտեսության համար, ուստի իրենց միությունը դիմել է կառավարությանը` ճյուղի զարգացման ծրագրով: Ստեփանյանի ասելով, այժմ ծրագիրը քննարկման փուլում է, և եթե ընդունվի, ապա արդեն մինչև 2025 թիվը թռչնամսի և հավկիթի արտադրությունը երկրում կկրկնապատկվի: «Կա իրական հնարավորություն արդեն 2025 թվին ապահովելու միջին համաշխարհային ցուցանիշն այդ ոլորտում», - հավելել է Ստեփանյանը:

 

Համաժողովին ներկա Թռչնաբույծների եվրասիական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևը, իր հերթին, ընդգծել է, որ թռչնաբուծության ոլորտի ռուսական ընկերությունները չափազանց շահագրգռված են Հայաստանի հետ առավել սերտ համագործակցությամբ` փորձի, տեխնոլոգիաների փոխանակման, անասնաբուժական և կից ծառայությունների տրամադրման  բնագավառում: Համաժողովի աշխատանքին մասնակցել են ԱՊՀ երկրների 18 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

 

Նշենք, որ Հայաստանում գործում է 10-ից ավելի խոշոր թռչնաֆաբրիկա, որոնցից խոշորագույններն են «Արաքսը», «Արզնին», «Լուսակերտը», Երևանի թռչնաֆաբրիկան: 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 656 մլն հատ հավկիթ, որոնցից 3,8 մլն ինկուբացիոն, իսկ մնացածը` ապրանքային: Արտադրվել է 11 հազար տոննա թռչնամիս: Ընդ որում անցյալ տարի Հայաստանը ներմուծել է 30 հազար տոննա թռչնամիս: